News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գերթեթեւ ինքնաթիռը բախվել է ուղղաթիռի հետ իսպանական Մայորկա կղզու երկնքում: Dpa տեղեկատվական գործակալության տվյալներով՝ վթարի հետեւանքով ողջ մնացածներ չկան:

Ինչպես հաղորդել են իսպանական կղզու իշխանություններն իրենց թվիթերյան էջում, դեպքի հետեւանքով զոհվել է առնվազն հինգ մարդ: Իսպանական ԶԼՄ-ները գրում են յոթ զոհերի մասին՝ նշելով, որ ուղղաթիռում բացի օդաչուից, եղել է ամուսնական զույգ երկու երեխաների հետ, իսկ ինքնաթիռի օդաչուն տեղափոխել է մեկ ուղեւոր: Ներկայումս պարզվում է զոհերի ինքնությունը:

Ինչպես հաղորդում է DW-ը՝ հղում կատարելով Diario de Mallorca-ին, ներկայումս վթարի հանգամանքների հետաքննությամբ զբաղվում է Իսպանիայի Քաղաքացիական գվարդիան եւ քաղավիացիայի ներկայացուցիչները:

Դեպքը տեղի է ունեցել Ինկա քաղաքի շրջանում, որը գտնվում է կղզու խորքային հատվածում: Ականատեսների խոսքով՝ ինքնաթիռի բեկորներից մեկն ընկել էր գետնին՝ բնակելի շենքից ընդամենը 5 մետր հեռավորության վրա: Ուղղաթիռի բեկորներն ընկել են գյուղական հին ճանապարհի վրա: Դեռեւս նախքան վթարային հատուկ ծառայությունների ժամանումը տեղի բնակիչները փորձել են մարել կրակը դեպքի վայրում սեփական ուժերով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ