News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 27
USD
387.71
EUR
410.74
RUB
4.03
Տեսնել լրահոսը

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գեղանկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ Սամվել Սեվադան եւ ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ Հենրիկ Նազարյանը պարգեւատրվեցին Գյումրի համայնքիի ոսկե հուշամեդալով:

Հուշամեդալները նրանց հանձնեց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Քաղաքապետ Բալասանյանը նաեւ առաջարկեց ավագանու նիստում քննարկել Արկադի Տեր-Թադեւոսյանին (Կոմանդոս) եւ Ռոբերտ Մլքեյանին Գյումրին քաղաքի պատվավոր քաղաքացիների կոչում տալու հարցը, ինչն արժանացավ բուռն ծափահարությունների ներկաների կողմից:

Նշենք, որ այսօր Գյումրին տոնում է քաղաքի օրը: Տոնակատարությունը կրում է «Վարպետների քաղաք» խորագիրը։ Քաղաքի տոնակատարությանը մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ եւ դուստրերի հետ։ Գյումրիում են նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ: Հյուրեր են եկել նաեւ տարբեր երկրներից:

Տպել
Ամենաշատ