News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մասնակցության շեմը Աբխազիայի նախագահական ընտրություններում գերազանցել է 50 տոկոսը. ընտրությունները կայացել են, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Թամազ Գոգիային:

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ շեմը (ընտրությունները կայացած համարելու 50 տոկոսը) հաղթահարվել է», ասել է նա՝ նշելով, որ ԿԸՀ-ը դեռեւս չի ստացել բոլոր ընտրատեղամասերում մասնակցության հստակ տվյալները: 19:30-ի դրությամբ մասնակցությունը գերազանցել է 56 տոկոսը, հավելել է Գոգիան՝ հղում կատարելով վերջին տվյալներին:

Նշենք, որ Աբխազիայում ընտրատեղամասերը փակվել են 20:00-ին:

Հանրապետության բարձրագույն պետական պաշտոնին հավակնող ինը թեկնածուներն են հանրապետության գործող ղեկավար Ռաուլ Խաջիմբան, Պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Ասթամուր Թարբան, «Ամցախարա» ընդդիմադիր կուսակցության նախագահ Ալխաս Քվիցինիան, նախկին վարչապետ Շամիլ Ադզինբան, խորհրդարանի պատգամավոր Ալմաս Ջափուան, ԱԳ նախկին փոխնախարար Օլեգ Արշբան, «Աքզաարա» կուսակցության նախագահ եւ ՆԳ նախկին նախարար Լեոնիդ Ձափշբան, գործարար Ասթամուր Կակալիան, Աբխազիայի համալսարանի դասախոս Արթուր Անքվաբը:

Առաջին փուլում հաղթանակի համար թեկնածուն պետք է հավաքի ընտրություններին մասնակցած ընտրողների ձայների կեսից ավելին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ