News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 17
USD
476.16
EUR
526.54
RUB
7.43
ME-USD
0.1
Տեսնել լրահոսը

Երեւանի Շենգավիթ վարչական տարածքում այսօր՝ օգոստոսի 25-ին, հնչած կրակոցների հետեւանքով մահացածը թաղային հեղինակություն 43-ամյա Համբարձում Առաքելյանն է։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից։

Հիշեցնենք, որ այսօր Ժամը 18:30-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադևոսյան փողոցում կրակոցներ են հնչել:

Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են մի քանի զենքերից կրակված պարկուճներ, այդ թվում՝ ավտոմատի, «Մակարով» և թմբուկավոր տեսակի ատրճանակների, դանակներ և արնանման հետքեր:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ նշված վայրից «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 քաղաքացի, այնուհետեւ վիրավորներից մեկը գիտակցության չգալով, մահացել է:

Ըստ մամուլի՝ վիրավորներից է նաեւ Շենգավիթում գործող «Մաքս» սուպերմարկետի սեփականատերը։ Նախնական վարկածով՝ վիճաբանությունը տեղի է ունեցել նրա եւ Համբարձում Առաքելյանի միջեւ։ 

Լուսանկարը՝ Shamshyan.com-ի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել