News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 07
USD
485.18
EUR
575.37
RUB
6.62
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Աբխազիայի նախագահական ընտրությունները կայացել են, սակայն թեկնածուներից ոչ մեկը առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ 50 տոկոսից ավելի ձայներ չի ստացել: Այս մասին են վկայում թեկնածուների շտաբների եւ ԿԸՀ տվյալները ընտրողների ավելի քան 56 տոկոսի մասնակցության մասին: Ներկայումս ԿԸՀ-ն մշակում է ընտրական տեղամասերի արձանագրությունները, նախնական արդյունքները կհրապարակվեն այսօր 10:00-ից ոչ շուտ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Առաջին փուլում բարձրագույն պաշտոնի համար պայքարում էր 9 մարդ, որոնց վստահված անձինք մասնակցել են ձայների հաշվարկին: Առայժմ առաջատարը գործող նախագահ Ռաուլ Խաջիմբան է, ոչ մեծ տարբերությամբ նրան հաջորդում է ԱԳ նախկին փոխնախարար Օլեգ Արշբան եւ ընդդիմադիր «Ամցախարա» կուսակցության նախագահ Ալխաս Կվիցինիան, որն, իր հայտարարության համաձայն, պետության ղեկավարի հետ երկրորդ փուլ է մտնում:

Մինչեւ պաշտոնական տվյալների հրապարակումը երկրորդ փուլի մասին հնարավոր է խոսել միայն տեսականորեն, բայց եթե կրկնակի քվեարկություն անցկացվի, ապա ըստ օրենքի ընտրությունները պետք է տեղի ունենան 2 շաբաթվա ընթացքում:

Կիրակի ընտրողները քվեարկությանը բավականին ակտիվ են մասնակցել միջինը 56 տոկոս մասնակցության պարագայում Սուխումիի տարածքում տեղամասեր են եղել, որտեղ մասնակցությունը 80 տոկոսից անցել է: Ընդհանուր առմամբ, ընտրությունները հանգիստ են անցել, լուրջ խախտումներ չեն գրանցվել, արտասահմանցի դիտորդները, այդ թվում՝ Ռուսաստանից, նշել են քվեարկության ժողովրդավարության եւ թափանցիկության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել