News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


G7 գագաթնաժողովի ժամանակ համաշխարհային առաջնորդներն՝ իրենց տիկնանց հետ համատեղ ֆոտոսեսիա են անցկացրել, փոխանցում է «Տելեգրաֆը»:

Գագաթնաժողովի երկրորդ օրվա արդյունքներով իրենց ընտանիքներով G7-ի առաջնորդների լուսանկարվելու ժամանակ Ֆրանսիայի նախագահի տիկին Բրիջիթ Մակրոնը համբուրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

Սկզբում երկրների առաջնորդներն իրենք են լուսանկարվել: Դրանից հետո նրանց են մոտեցել տիկնայք՝ ընդհանուր լուսանկարի համար:

ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների միջեւ կանգնել է Մակրոնի կինը: Թրամփի մյուս կողմում կանգնել է նրա կինը՝ Մելանյա Թրամփը:

Այդ ժամանակ Թրամփը Բրիջիթ Մակրոնին է ցույց տվել իր այտը: Նրա ժեստին ի պատասխան Մակրոնի կինը համբուրել է ԱՄՆ նախագահի այտը: Թրամփը նրան նույն կերպ է պատասխանել:

Այս ամենը տեսնելով՝ Մելանյա Թրամփը մի փոքր վշտացել է: Ամուսնու արարքին ի պատասխան՝ նա սկսել է սիրախաղ անել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ եւ համբուրել է նրա այտը:

Նշենք, որ սա G7 գագաթնաժողովի երկրորդ օրվա ֆոտոսեսիայի ժամանակ վերջին համբույրը չէր: ԱՄՆ նախագահը եւս մեկ անգամ է աչքի ընկել՝ համբուրելով Գերմանիայի առաջնորդ Անգելա Մերկելին:

Համացանցում տարածված լուսանկարներից թվում է, թե Դոնալդ Թրամփը շրթունքները ձգելով՝ պատրասվում է չպպացնել նրա քթին: Սակայն նա, այնուամենայնիվ, համբուրել է նրա այտը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ