News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 25-ի հետաձգված Շարմ էլ Շեյխ-Երեւան ուղիղ չվերթը կայացել է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Air Cairo» ավիաընկերության Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչ Հռիփսիմե Ստամբուլյանը։ Նա ասաց, որ վայրէջքը տեղի է ունեցել օգոստոսի 26-ին` Երեւանի ժամանակով 01:20-ին:

«Շուրջ 120 ուղեւոր են եղել, ոչ թե՝ 50։ «Air Cairo» ավիաընկերությունն ամբողջ տարի կանոնավոր չվերթներ է իրանացնում : Եթե թռիչքn ունենում է 6 ժամ ուշացում, ապա տրամադրում է սնունդ ուղեւորներին։ Եթե 6 ժամից ավելի է տեւում ուշացումը, ապա տրամադրում է տրանսֆեր եւ հյուրանոց։ Մենք հիմա փորձում ենք ճշտել՝ կոնկրետ ինչ խնդիր է եղել»,- ասաց Հռիփսիմե Ստամբուլյանը։

Նա նշեց, որ օգոստոս ամսին ուշացումներ հաճախակի են լինում օդանավակայաններում. «Դա նորմալ երեւույթ է։ Բոլոր ուղեւորներին տեղավորել են հյուրանոցներում մինչեւ չվերթ իրականացնելը։ Որեւէ ուղեւոր 10 ժամ օդանավակայանում չի մնացել։ Մոտ 2 ժամվա ընթացքում բոլոր ուղեւորներին տեղավորել են հյուրանոցներում»։

Հիշեցնենք, որ երեկ ֆեյսբուքյան օգտատեր Արամ Գեւորգյանը գրառում էր կատարել, որ մոտ 50-55 ՀՀ քաղաքացիներ 10 ժամից ավելի մնացել են Շարմ էլ Շեյխի օդանավակայանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Ի գիտություն ընդունելով իրավասու գերատեսչության պատրաստակամությունը հանրային քննարկումներ կազմակերպելու առնչությամբ` Պաշտպանն ընդգծում է, որ...
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Ամենաշատ