News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ օգտակար է համարում, որ Ռուսաստանը միանա G7-ի հաջորդ գագաթաժողովին, որը տեղի կունենա ԱՄՆ-ում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Տեսնենք։ Մենք զրուցել ենք այս թեմայի շուրջ, քվեարկություն կամ նման այլ բան չի եղել, բայց մենք խոսել ենք Ռուսաստանի մասին։ Ես հակված եմ այն բանին, որ այո ասեմ, որոշ մարդիկ չեն համաձայնում ինձ հետ, մյուսները՝ հակառակը»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, թե կհրավիրի արդյոք Ռուսաստանին G7-ի հաջորդ գագաթաժողովին։

«Մենք իրոք բանավիճել ենք Ռուսաստանի մասին, ես դա օգտակար եմ համարում, բայց ոմանք պարտադիր չէ, որ համաձայնեն ինձ հետ»,- ավելացրել է Թրամփը։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ G7-ի հաջորդ գագաթաժողովը կարող է տեղի ունենալ Մայամիում դրա հաջող տեղադրության պատճառով։

Ինչպես տեղեկացրել է CNN հեռուստաալիքը, Թրամփը որպես գագաթաժողովի անցկացման վայր դիտարկում է իր Trump National Doral գոլֆ-ակումբը։ Նախագահն ասել է, որ առայժմ վերջնական որոշում չի կայացրել, բայց իշխանությունների ներկայացուցիչները «տարբերակներ չեն գտել, որոնք գոնե կկարողանային մրցակցել դրա հետ»։

Ավելի վաղ Թրամփը համաձայնել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկությանը՝ հրավիրել Ռուսաստանը 2020-ի G7-ի գագաթաժողովին ԱՄՆ-ում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, իր հերթին, ասել է, որ Ռուսաստանը օգտագար է համարում ցանկացած շփում «մեծ յոթնյակի» երկրների հետ եւ չի բացառում G8 ձեւաչափի վերականգնումը։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր հերթին G8 ձեւաչափի վերականգնումը կապել է առաջընթացի հետ ուկրաինական կարգավորման հարցում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ