News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Օգոստոսի 26-ին Ազգային ժողովին կից այգու տարածքում, ինչպես նաեւ խորհրդարանի շենքում բացվեց լուսանկարչական ցուցահանդես, որը կազմակերպվել է Հայաստանում առաջին միջազգային լուսանկարչական փառատոնի շրջանակում (Armenian International Photo Fest):

Միջոցառմանը մասնակցեցին ամբողջ աշխարհից Երեւան ժամանած լուսանկարիչներ, ինչպես նաեւ պատգամավորներ, մայրաքաղաքի բնակիչներ եւ հյուրեր:

Ցուցահանդեսի մասնակիցներին եւ հյուրերին բացման խոսքով դիմեց «Իմ քայլը» խմբակցությունից Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը:

«Հարգելի հյուրեր, ուզում եմ շնորհավորել ձեզ Հայաստանում առաջին հայկական միջազգային լուսանկարչական փառատոնի բացման կապակցությամբ, որտեղ ներկայացված են 20 երկրներից լուսանկարիչների աշխատանքներ:

Ազգային ժողովը ուրախությամբ համաձայնեց այս լուսանկարչական փառատոնը անցկացնել խորհրդարանի շենքի հարակից այգում, որտեղ կցուցադրվեն քաղաքական գործիչների, մշակութային հուշարձանների լուսանկարներ ... Հուսով եմ, որ նման իրադարձությունները կշարունակվեն նաեւ հետագայում, եւ խորհրդարանն իսկապես կդառնա այն հարթակը, որտեղ նման միջոցառումները կանցկացվեն նախանձելի պարբերականությամբ», - շեշտեց Նազարյանը:

Նշենք, որ հայկական լուսանկարչական միջազգային  փառատոնի մասնակիցների աշխատանքները կներկայացվեն Երեւանի կենտրոնում՝ 38 ցուցահանդեսային հարթակներում:

Այսպիսով Հայաստանի մայրաքաղաքը կվերածվի բաց երկնքի տակ լուսանկարչական ցուցահանդեսի, որտեղ 30 օրվա ընթացքում բազմաթիվ վարպետության դասեր, նկարիչների հետ հանդիպումներ եւ սեմինարներ կանցկացվեն: Հարթակների թվում Երեւանի քաղաքապետարանի շենքն է, Ազգային ժողովի այգին, Հյուսիսային պողոտան, մետրոյի կայարաննները, թանգարանները եւ այլ վայրեր:

Բացման պաշտոնական եւ հաղթողներին պարգեւատրման արարողությունը կանցկացվի այօսր ուշ երեկոյան Dvin Music Hall-ում:

Թովմասյանի բարեգործական հիմնադրամը, all.me-ն եւ Dvin Music Hall-ը  փառատոնի հիմնական գործընկերներից են: Փառատոնը կանցկացվի քաղաքապետարանի հովանու ներքո:

All.me-ն՝ որպես թվային գործընկեր, կներկայացնի ցանկացած թվային տեղեկատվություն լուսանկարիչների եւ փառատոնին ներկայացված նրանց աշխատանքների մասին:

Аll.me-ն թվային էկոհամակարգ է, որը բաղկացած է սոցիալական ցանցից (meNetwork), առեւտրային հարթակից (meMarket) եւ վճարային համակարգից (mePay): Յուրօրինակ բիզնես մոդելն օգտատերերին թույլ է տալիս հաղորդակցվել միմյանց հետ, կարդալ հետաքրքիր նյութեր եւ վարձատրվել meNetwork-ի արժույթի միջոցով: Պլատֆորմը գովազդային եկամուտների 50 տոկոսը կիսում է օգտատերերի հետ:

Հետեւեք մեզ  all.me սոցցանցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դադիվանքի հոգևոր գործառույթները չեն փոխվել, միակ խնդիրն ուխտավորների բացակայությունն է․ Արցախի թեմի առաջնորդ
Ամեն շաբաթ, կիրակի օրերին ուխտավորներին ցուցակագրում էինք․․․․
Շվեդիայի իշխանությունները կարող են փակել COVID-19-ի դեմ պայքարում կանոնները խախտած ռեստորաններն ու ակումբները
Ստոկհոլմը Շվեդիայի առավել տուժած քաղաքներից է, որտեղ գրանցվել է COVID-19-ի հետեւանքով մահացության դեպքերի ավելի քան կեսը…
Հայտնի են այն արտիստները, ովքեր ելույթ կունենան Երևան–Լոս–Անջելես մեծ համերգի ժամանակ (ֆոտո)
Կորոնավիրուսի հետևանքով առաջացած պանդեմիան անդառնալի մարդկային կորուստների պատճառ դարձավ...
Առաջին անգամ աշխարհում. VR տեխնոլոգիաներով համերգ՝ 40 հայ արտիստների մասնակցությամբ՝ Երևանից և Լոս Անջելեսից (ֆոտո)
Այն արտիստները, ովքեր գտնվում են Հայաստանում, ելույթ կունենան Dvin Music Hall-ում...
Ստեփանակերտում ախտահանել են շուկաները
Այսպես՝ «Բնակարանային շահագործման տնտեսություն» ՓԲԸ կողմից քլորի լուծույթով…
all.me թվային ցանցը սոցցանցը վերածել է դեպի օգտատերը կողմնորոշված բիզնես մոդելի (ֆոտո)
all.me ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահը թեմատիկ նստաշրջանի խոսնակներից մեկն էր, որը նվիրված էր բլոքչեյն հայեցակարգին եւ թվային ակտիվներին...
Ամենաշատ