News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանում զենքերի մատակարարման մրցույթի չեղարկման գործով  2019թ. օգոստոսի 17-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 376-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Նաիրա Հարությունյանը։

Նա տեղեկացրեց, որ ՀՀ-ում գրանցված, ռեզիդենտ հանդիսացող «Օրսիս Արմս» ընկերության ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հաղորդում է ներկայացրել՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ռազմամթերքի խոշոր խմբաքանակ ձեռք բերելու նպատակով, փակ պարբերական մրցույթին մասնակցելու իրենց հայտը գնահատող հանձնաժողովի կողմից կեղծ պատճառաբանություններով մերժելու վերաբերյալ։ Այսպիսով հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ ՔՕ 376-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

 Գործով նախաքննությունը շարունակվում է։

Ավելի վաղ  «Риа Новости»-ն գրել էր, որ Հայաստանում քրեական գործ է հարուցվել՝ «ծառայությանն անփույթ վերաբերմունքի համար»՝ զենքի մատակարարման մրցույթի պատճառով, որին մասնակցել է ռուսական ընկերություն:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ