News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 16
USD
522.48
EUR
632.67
RUB
7.06
ME-USD
0
Տեսնել լրահոսը

Audi e-tron էլեկտրական քրոսովերը 24 ժամում հաղթահարել է 1695 կիլոմետր տարածություն եւ անցել 10 տարբեր երկրների տարածքով, տեղեկացնում է Motor-ը։

Մեկ օրում ավտոմեքենան անցել է Սլովենիայի, Ավստրիայի, Իտալիայի, Լիխտենշտեյնի,  Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի եւ Բելգիայի տարածքներով։ Ճանապարհորդությունն ավարտվել է Նիդեռլանդներում։ Շնորհիվ այն բանի, որ բոլոր լոկացիաներում եղել է տարատեսակ լանդշաֆթ, մրցարշավի մասնակիցները կարողացել են e-tron-ը փորձարկել տարբեր պայմաններում։ Audi էլեկտրական քրոսովերը հաղթահարել է բլրառատ Ալպերը, որտեղ ցուցադրել է էներգիայի ռեկուպերացիայի կարողություն զառիթափին. 220 կիլովատ հզորության եւ մեկ րոպեում 300 պտույտի պարագայում մեքենան արգելակման էներգիան վերափոխել է էլեկտրականության։ Իսկ ոլորապտույտ հատվածներում՝ Տիրոլում, միացել է «էլեկտրական» փոխանցման համակարգը։

Արշավի 24 ժամի մեջ է մտել նաեւ քրոսովերի լիցքավորման ժամանակը։ Լիթիում-իոնային մարտկոցը կարելի է լիցքավորել մշտական հոսանքի աղբյուրներից, ինչի շնորհիվ լիցքավորման համար մոտ կես ժամ է անհրաժեշտ եղել։ Ավտոմեքենան ուղեւորության ժամանակ կանգ է առել յոթ անգամ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն կասեցրել է իր էլեկտրամոբիլների՝ բիթքոինով վաճառքը
«Կրիպտոարժույթները խոստումնալից ապագա ունեն, սակայն չի կարելի թույլ տալ, որպեսզի դրանց զարգացումը տեղի ունենա շրջակա միջավայրի համար հսկայական գնի հաշվին...
Tesla-ն արդեն վաճառել է եռամսյակային ամբողջ պաշարը
Ինչպես հաղորդում է ընկերության տեղեկացված աղբյուրը, Tesla-ն արդեն վաճառել է 2021 թվականի ավտոմեքենաների ամբողջ պաշարը դրա ավարտից երկու ամիս առաջ...
«Բուխանկան» կտեղափոխվի Isuzu-ի հարթակ
Այս մոդելը բացառիկ կլինի իր ամբողջովին թափանցիկ թափքով․․․
Land Cruiser-ը կարող է լրիվ էլեկտրական դառնալ
Toyota ընկերությունը չի բացահայտում ո՛չ տեխնիկական բնութագրիչները, ո՛չ այդպիսի մոդելի գինը...
Գերմանացի ինժեներները ներկայացրել են խնդրահարույց մեքենաների հակավարկանիշը
Ամենախնդրահարույց մեքենան Kia Ceed-ն է․․․
Ford-ը նոր Timberline Explorer ամենագնացը լավագույն ընտանեկան մեքենա է ճանաչել
Առջեւում ամերիկյան մոդելն ունի նոր լուսադիոդային հակամառախուղային լուսարձակներ, ռադիատորի մուգ մոխրագույն վանդակաճաղ եւ խորապես արդիականացված բամպեր․․․
Ամենաշատ