News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Ես ունեմ իմ տեսակետը, նաեւ խմբակցությունում եւ գործադիրում անընդհատ քննարկում ենք հարցը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 26–ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Ամուլսարը շահագործելու հարցին։

«Մի խմբի բավականին ակտիվ կերպով հետաքրքրում է հարցը, եւ մարդիկ իրենց դիրքորոշումն են հայտնում։ Հիմա գիտեք՝ ինչ փուլում է։ Վարչապետը հարցրել է Շրջակա միջավայրի նախարարությանը, որը պետք է եզրակացություն տա՝ արդյոք Էլարդի փորձաքննությունը կամ որեւէ այլ իրողություն հիմք են տալիս գալու եզրակացության, թե՞ կարիք կա նոր ՇՄԱԳ–ի։ Շատ հիանալի է, որ այդ դիսկուրսը հայ հանրության մեջ կա եւ ընդհանրապես լավ կլինի, որ բոլոր կարեւոր հարցերում կարծիքների բախում լինի։ Սա առաջին փորձերից մեկն է, երբ այսպիսի լուրջ հարցի շուրջ հայհոյանքներին զուգահեռ նաեւ փաստարկված կարծիքներ ենք լսում, որոնք հանգամանորեն պետք է քննվեն, եւ այս երկխոսությունը մշտապես պետք է լինի»։

Լրագրողների հարցին՝  արդյոք ինքն ունի՞ մտահոգություն, Միրզոյանը պատասխանեց. «Ո՞նց կարող է ողջախոհ մարդը չունենա մտահոգություն։ Ուրիշ բան, որ այդ մտահոգությունները կարող են փարատվել, չփարատվել, հիմնականում փարատվել, հիմնականում չփարատվել եւ բազմաթիվ այլ տարբերակներով։ Ո՞նց կարող է ՀՀ որեւէ քաղաքացի անտարբեր լինի, որեւէ հանքի գործունեությամբ պայմանավորված՝ թափոններով եւ այլն։ Որեւէ մեկն այս երկրի թշնամին չէ կամ  այս երկրին կողքից չի դիտում, բոլորս էլ սիրում ենք մեր հայրենիքը եւ մտահոգություններ որեւէ հանքի հետ կապված կառաջանար։ Պետք է նայենք, տեսնենք՝ ինչպես պնդվում է՝ ռիսկերը կառավարելի՞ են, թե՞ ոչ, նոր ՇՄԱԳ–ի անհրաժեշտության կարիք կա՞, թե՞ ոչ։ Սպասենք՝ մասնագիտացված կառույցն իր խոսքն ասի, հետո մնացածը սառը գլխով կարող ենք քննարկել»։

Հարցին՝ արդյոք Ամուլսարի գործարկումը չի վտանգի իշխանության վարկանիշը, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Ես համաձայն եմ այն պնդման հետ, որ դրանից կարող է իշխանության վարկանիշը որոշակի անկում ապրել, թեեւ, իհարկե, այն խմբերը, որոնք ակտիվորեն պայքարում են, այսպես ասած, «Ամուլսարը սար է մնալու, հանք չի դառնալու» սկզբունքից ելնելով, չեմ կարծում, որ այդ ակտիվ մարդկանց մեծ մասը, այնուամենայնիվ, «Իմ քայլին» են ձայն տվել։ Եթե ՇՄԱԳ–ի կարիք չլինի եւ գնանք հանքի շահագործման, եւ որեւէ այլ հարցում, իհարկե, կարծում եմ, որ կարող են լինել որոշումներ, որից մեր իշխող ուժի վարկանիշը կարող է անկում ապրել։ Որեւէ իշխանություն արդյոք պե՞տք է մտածի եւ որոշի մի միայն վարկանիշից ելնելով, թե՞, այնուամենայնիվ, կարող են լինել իրավիճակներ, երբ որեւէ որոշում պոպուլյար չլինի հանրության շրջանում, բայց երկրի շահերը ենթադրեն այդպիսի որոշման կայացումը։ Այստեղ պետք է պատասխանատվությունից խոսենք։ Հավատի հարց չէ, ես կարող էի հավատալ, չհավատալ, բայց պետք է ունենանք մասնագիտացված եւ դրա համար լիազորված մարմնի պրոֆեսիոնալ կարծիքը»։

Նրա խոսքով՝ ինքը փաստաթուղթը չի կարդացել, բայց վստահում է քննչականին, հակառակ դեպքում պետության կառավարումը կդառնար անհնար։

Հարցին՝ արդյո՞ք խմբակցության տարաձայնությունները չեն նպաստի, որ այն պառակտվի, Միրզոյանը պատասխանեց. «Ո՞վ է ասում, որ տարաձայնություններ են։ Ձեւակերպումների մեջ կարող է երանգավորման խնդիր լինել, որն ամբողջապես պատկերը փոխի, բազմակարծություն, այո, տարբեր կարծիքների ազատ արտահայտում ե՛ւ խմբակցության ներսում քննարկումների ժամանակ, ե՛ւ գործադիրի հետ քննարկումների ժամանակ, ե՛ւ նաեւ դրսում՝ հրապարակավ կարծիքների տարբեր արտահայտում՝ այո, տարաձայնություն՝ ոչ, պառակտում, որ հաստատ ոչ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ