News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Լինելով եվրոպական քաղաքակրթության եւ արժեհամակարգի անբաժանելի մասը՝ Հայաստանը շարունակում է խորացնել Եվրամիության եւ Միության անդամ երկրների հետ հարաբերությունները: Այս մասին հայտարարեց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ելույթ ունենալով Երեւանում անցկացվող դեսպանների եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների համաժողովում:

Նրա խոսքով՝ զարգանում է Եվրամիության հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիմքով երկխոսությունը: Նախարարը շեշտեց նաեւ Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին եւ պետական կառույցներին տրամադրվող աջակցության կարեւորությունը, ինչպես նաեւ տարբեր ոլորտներում համագործակցությունը, ԵՄ մասնակցությունը տարածաշրջանային ծրագրերին:

ԱԳ նախարարն առանձնապես ընդգծեց  Ֆրանսիայի եւ Գերմանիայի հետ հարաբերությունները, ինչպես նաեւ նշեց Հայաստան-Կիպրոս-Հունաստան համագործակցության նոր ձեւաչափի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ