News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանը նախատեսում է մինչեւ այս տարվա վերջ դիվանագիտական ներկայացուցչություն բացել Եթովպիայում: Այս մասին  ելույթ ունենալով դեսպանների եւ դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հավաքի ժամանակ ասաց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նախարարը նշեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականության համար Աֆրիկյան մայրացամաքը մնում է դեռեւս նոր ուղղություն:

 «Այս նոր ուղղությունը բացում ենք Աֆրիկայում մեր պատմական բարեկամ Եթովպիայի հետ սերտ համագործակցություն հաստատելու ճանապարհով: Նախատեսվում է դեռեւս այս տարի բացել մեր դիվանագիտական ներկայացուցչությունը Ադիս Աբեբայում», - ասաց նախարարը՝ Եթովպիան բնութագրելով որպես  տարածաշրջանի  յուրօրինակ դարպաս:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ