News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ գործողություններ է իրականացնում  ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում։ Մասնավորապես՝ վաղ առավոտից խուզարկություններ են կատարվում  Գագիկ Խաչատրյանի սեփականությունը հանդիսացող բնակելի, ինչպես նաեւ գրասենյակային մի քանի տարածքներում։

NEWS.am փորձեց տեղեկատվությունը ճշտել ԱԱԾ-ից, սակայն ԱԱԾ լրատվական ծառայության  ղեկավար Սամսոն Գալստյանն ասաց, որ տեղեկությունը չի մեկնաբանում։

«Այս պահին մամուլին փոխանցելու տեղեկատվություն չունենք»,–ասաց նա։

Նշենք, որ Գագիկ Խաչատրյանը ԱԱԾ տեսադաշտում է գտնվում վաղուց։ Դեռ ամիսներ առաջ տեղեկացրել ենք, որ Գագիկ Խաչատրյանը տարեսկզբին Երեւան ժամանելուց հետո հրավիրվել էր ԱԱԾ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ