News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Անհրաժեշտ է միջազգային ասպարեզում անդադրում ցույց տալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության յուրահատկությունը: Այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Երեւանում ընթացող դեսպանների եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների համաժողովում:

Փաշինյանը նշեց, որ վշտացած է նախորդներից ժառանգած հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակից եւ միջազգային ընկալումից: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է միջազգային ասպարեզում մշտապես թարմացնել, հիշեցնել, այսպես ասած՝ տեղեկատվության աբդեյթ անել. քանի որ 30 տարի ոչ միայն պաշտոնյաներ, ինստիտուներ են փոխվել, եւ մեզ թվացող ակնհայտ ճշմարտությունը կորչում է: Սակայն այն ներկայացնելով՝ անհրաժեշտ է հիշել հարցի նրբությունների մասին:

Վարչապետի խոսքով՝ զարմանալի է, թե միջազգային հանրության ընկալման մեջ ինչ խորությամբ են նույնականացվում Հարավային Օսիայի, Աբխազիայի, Մերձդնեստրի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները: Սա խնդիր է, եւ պետք է առանց ջանք խնայելու ցույց տալ տարբերությունը, հիշեցրեց վարչապետը: Նա որպես օրինակ բերեց այն, որ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի բնակիչները կարող են գնալ Թբիլիսի, այնտեղ արտադրանք վաճառել, իսկ Ռուսաստանի քաղաքացուն Բաքվի օդանավակայանից վտարում են միայն հայկական արմատներ ունենալու պատճառով: «Սա ավելի մեծ պատկերացում է տալիս, քան բազմաժամյա դասախոսությունները»,- նշեց Փաշինյանը:

Նրան խոսքով՝ բոլորը մոռացել են, որ բանակցություններում նախապես 3 կողմ է եղել, եւ ըստ էության, սա միակ միջազգայնորեն ճանաչված ձեւաչափն է: «Ինչպես Ադրբեջանն է ԽՍՀՄ կազմից դուրս եկել, եւ ոչ ոք դա տարօրինակ չի համարում, այդպես էլ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն է Սովետական Ադրբեջանի կազմից դուրս եկել, եւ դա չպետք է զարմանք հարուցի»,- շեշտեց Փաշինյանը՝ հավելելով, որ եթե Ադրբեջանի նախագահը ռազմատենչ հայտարարություններ է անում, չպետք է տարօրինակ թվան Հայաստանի պատասխանները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ