News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խորհրդարանին կառաջարկի վարչապետի պաշտոնին նշանակել Ալեքսեյ Գոնչարուկին, տեղեկացնում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն՝ հղում կատարելով աղբյուրներին։

Աղբյուրների համաձայն՝ Զելենսկին մտադիր է խորհրդակցություն անցկացնել կառավարության մյուս անդամների թեկնածուների վերաբերյալ։

Ալեքսեյ Գոնչարուկը նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալն է։ Կրթությամբ իրավաբան է, աշխատել է որպես կառավարիչ գործընկեր իրավաբանական ընկերություններից մեկում։ 2014-ին առաջադրվել է պատգամավոր «Մարդկանց ուժը» կուսակցությունից, որն այն ժամանակ հավաքել էր 0,1 տոկոս ձայն։

Հետագայում Գոնչարուկը եղել է էկոլոգիայի նախարար Իգոր Շեւչենկոյի արտահաստիքային խորհրդականը։ Այնուհետեւ նախագահի ղեկավարի աշխատակազմի ներկայիս ղեկավարի տեղակալն աշխատել է առաջին փոխվարչապետ Ստեպան Կուբիվի խորհրդական։ 2015-ից Գոնչարուկը գլխավորել է արագ արձագանքման BRDO գրասենյակը, որը ֆինանսավորում է Եվրոպական միությունը։

Այժմ Գոնչարուկը ուղեկցում է նախագահին աշխատանքային ուղեւորությունների եւ կարեւոր տնտեսական հանդիպումների ժամանակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ