News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ռոսկոսմոս» պետկորպորացիայի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը ՌԴ եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ՄՏԿ ավիասրահ այցելության ընթացքում առաջարկել է Թուրքիայի նախագահին ՄՏԿ ուղարկել թուրք աստղագնացի, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք ձեզ համատեղ առաջարկություն ունենք՝ հանրապետության հոբելյանի առիթով կազմակերպել թուրք աստղագնացի թռիչքը ուղեծիր։ Տիեզերագնացների պատրաստման կենտրոնը պատրաստ է այդ աշխատանքին»,- ասել է Ռոգոզինը։

Էրդողանը պատասխանել է համաձայնությամբ. «Մենք կմիանանք ձեր սուրբ աշխատանքին, այսպես ասենք։ Մեկ անգամ եւս ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր ողջ ազգի անունից։ Շնորհակալություն կատարած աշխատանքի համար»։

2018 թվականի մայիսին հայտնի դարձավ Թուրքիայի պլանների մասին՝ գործարկել աստղագնացների պատրաստման սեփական ծրագիր 2023 թվականից հետո։ Այդ նախագծի իրականացման համար Անկարան մտադիր է ծախսել մոտ 6 մլրդ դոլար, իսկ դրա համար օրենսդրական բազան նախապատրատսվել էր դեռ 2016-ի աշնանը։ 2017-ի հոկտեմբերին այն ժամանակ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Բինալի Յըլդըրըմը տեղեկացրել էր, որ իշխանությունները մտադիր են կառուցել սեփական տիեզերակայան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Հայտնաբերվել է ավելի քան 13 միլիարդ տարեկան ամենահին աստղային կուտակումը. Nature
Թվում է, թե ամեն ինչ ավելի արագ և կտրուկ է տեղի ունեցել վաղ Տիեզերքում, և դա կարող է ներառել...
Երեւանում կայացել է Հայաստանի տիեզերական ներուժի եւ ապագայի մասին թեմատիկ երեկո
Հեռուստապոեմը ներկայացնում է նաեւ AMADEE-24-ի նախապատմությունը եւ թե ինչպես է ավստրիական տիեզերական ֆորումը Մարս մոլորակի սիմուլյացիոն առաքելությունը...
Ամենաշատ