News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն չորեքշաբթի Յոկոհամա քաղաքում հանդիպել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ, ով այցելել է Ճապոնիա: Ինչպես հանդիպումից առաջ ասել է Զարիֆը, Թեհրանը չի ձգտում ավելացնել տարածաշրջանային լարվածությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ողջունում ենք Մերձավոր Արեւելքում Ճապոնիայի դիվանագիտական ջանքերը: Ինչպես ասել է մեր նախագահը, մենք չենք ձգում լարվածության աճին: Մենք կարծում ենք, որ յուրաքանչյուր երկիր պետք է կարողանա օգտագործել իր իրավունքները միջազգային օրենսդրությանը համապատասխան», - NHK հեռուստաալիքը ներկայացնում է նրա խոսքը:

Twitter-ի իր էջում Իրանի նախարարը գրել է նաեւ, որ Աբեի հետ հանդիպման ժամանակ  «տեղի է ունեցել երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման եւ Պարսից ծոցում լարվածության նվազեցման վերաբերյալ կարծիքների կառուցողական փոխանակում»:

Երեքշաբթի Զարիֆը բանակցություններ է վարել Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոյի հետ: Ըստ Ճապոնիայի ԱԳՆ-ի, Կոնոն ասել է, որ Իրանը պետք է հավատարիմ մնա միջուկային համաձայնագրին, վերադառնա այս փաստաթղթով նախատեսված պարտավորություններին եւ զերծ մնա միջոցներից, որոնք կարող են բացասաբար ազդել դրա վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ