News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 18
USD
476.22
EUR
526.22
RUB
7.39
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ընթանում է «Սասնա Ծռեր» խմբի 10 անդամների գործով դատավարությունը։ Այսօրվա նիստին դատարանում կհետազոտվեն գործում առկա իրեղեն ապացույցները։

«Սասնա Ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են ոստիկանների սպանության մեջ։

7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը հեղափոխությունից հետո փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։

ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«27 օր էնտեղ քեֆ եք արել, ինչու՞ չեք հիշում». սպանված ոստիկանի այրին՝ «Սասնա ծուռ» Արմեն Լամբարյանին
«Սասնա ծռեր» խմբի տասն անդամների գործով այսօրվա դատական նիստում հարցաքննվեց Արմեն Լամբարյանը...
Ընթանում է «Սասնա ծռերի» գործով դատական նիստը
«Սասնա Ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը...
Պավլիկ Մանուկյանն անձամբ զննեց ՊՊԾ գնդում սպանված ոստիկանների հագուստները
Դատարանում հետազոտվեց ՊՊԾ գնդի տարածքում սպանված ոստիկան, գործով տուժող Արթուր Վանոյանի՝ դեպքի պահին հագին եղած համազգեստը…
«Սասնա ծռերի» անդամ Սմբատ Բարսեղյանն ազատ չի արձակվի. դատարանը մերժեց միջնորդությունը
Սմբատ Բարսեղյանն իրավունք չունի արևի երես տեսնելու...
Փաշինյան Նիկոլ, ես քեզ սպասում եմ. «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանը բորբոքվեց
Սա 37 թիվը չի, դրա համար դուք պատասխան եք տալու...
Ընթանում է «Սասնա Ծռեր» խմբի 10 անդամների գործով դատավարությունը
«Սասնա Ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են միայն երկուսը...