News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը «ԻժԱվիա» ավիաընկերությանը Պերմից Երեւան թռիչքների կատարման թույլտվություն է տվել: Գերատեսչությունը համաձայնեցրել է շաբաթական 2 թռիչք: «Ъ-Прикамье»-ի հարցմանը «ԻժԱվիայից» հայտնել են, որ դեռեւս տեղեկություն չունեն թռիչքները սկսելու մասին:

Հիշեցնենք, որ «Ռոսավիացիան» հուլիսին հետ էր կանչել «ԻժԱվիայի» Պերմից Վիլնյուս, Տաշքենդ, Երեւան եւ Նամանգան թռիչքների կատարման թույլտվությունը՝ թռիչքներ չիրականացնելու պատճառով:

Դրանից բացի, թույլտվություն է տրվել Azur Air ավիաընկերությանը, որը նախատեսում է թռիչքներ կազմակերպել Պերմից Ուտոպաո (Թաիլանդ):

Դրա հետ մեկտեղ, «Ռոսավիացիան» փոխադրողի խնդրանքով համաձայնեցրել է «Ռեդ Վինգս» ավիաընկերության Պերմ-Երեւան չվերթով թռիչքների թույլտվության հետ կանչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ