News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայում կկառուցեն աշխարհում ամենաերկար մայրուղու թեստային հատվածը Hyperloop տրանսպորտային համակարգի համար։ Virgin Hyperloop One ընկերությունն արդեն համապատասխան պայմանագիր է կնքել երկրի իշխանությունների հետ, գրում է Arab News պարբերականը, որի տվյալներով՝ համապատասխան բանակցությունները սկսվել էին դեռ 2018-ին, տեղեկացնում է Planet-today-ը։

Թեստային մայրուղու երկարությունը Hyperloop վակուումային գնացքների համար, որը կկառուցեն Սաուդյան Արաբիայում, կկազմի 35 կիլոմետր։ Մայրուղին կկառուցվի Ջիդայի հյուսիսի գիտահետազոտական համալիրից ոչ հեռու, այստեղ կուսումնասիրվեն «Հիփերլուպ» տեխնոլոգիայի հեռանկարները։

Թեստային ուղու հայեցակարգը ենթադրում է հերմետիկ թունելի շինարարություն Hyperloop պարկուճի համար, որոնք կարագանան մինչեւ 1200+ կիլոմետր։ Այսինքն, խոսքը տրանսպորտային միջոցի մասին է, որը մոտավորապես տասն անգամ ավելի արագ է, քան ժամանակակից արագընթաց գնացքները։ Ուղեւորները կկարողանան Էր Ռիադից Ջիդա հասնել ընդամենը 76 րոպեում, այլ ոչ թե տասը ժամից, ինչպես հիմա է։ Այսքան սրընթաց ճանապարհորդությունները կարող են փոխել մեծ թվով մարդկանց կյանքը։

Hyperloop-ը տրանսպորտային համակարգ է, որի հայեցակարգը առաջարկել է հայտնի միլիարդատեր եւ գյուտարար Իլոն Մասկը։ Hyperloop-ի թեստային տեղամասերն արդեն կառուցվել են եւ գործում են ամերիկյան Լաս Վեգասում, գումարած «Հիփերլուպ» թունելը Վաշինգտոնի եւ Բալթիմորի միջեւ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ