News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ, տեղեկացնում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը։

Նշվում է, որ հանդիպումը նվիրված էր Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների միջեւ ռազմավարական գործընկերության ամրապնդման առաջնահերթ միջոցառումներին, մասնավորապես՝ երկկողմ բանակցությունների նախապատրաստմանը պետությունների ղեկավարների մակարդակով։

Ինչպես նշվում է, կողմերը քննարկել են ուկրաինա-ամերիկյան համագործակցության խորացման հնարավորություններն անվտանգության եւ պաշտպանության, էներգետիկ անվտանգության ոլորտներում, ինչպես նաեւ Ուկրաինայի Զինված ուժերի եւ ուկրաինական պաշտպանական արդյունաբերության բարեփոխման հարցերում։

Զելենսկին շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին ինքնիշխանությանը եւ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն  աջակցելու, Ղրիմի հանդեպ հետեւողական պաշտոնական քաղաքականության եւ այն ջանքերի համար, որոնք ուղղվում են Դոնբասում խաղաղ կարգավորման հասնելուն, ինչպես նաեւ հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը կկարողանա միանալ Դոնբասի վերաբերյալ բանակցային գործընթացին։ Նա նշել է, որ Ուկրաինան կողջուներ ԱՄՆ միանալը «նորմանդական ձեւաչափին»։

Ուկրաինայի նախագահը նշել է նաեւ ԱՄՆ եւ Ուկրաինայի մյուս գործընկերների դիրքորոշման կարեւորությունը ուկրաինացի նավաստիների ազատագրումն ապահովելու հարցում։

Բոլթոնը հաստատել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է մասնակցել «նորմանդական ձեւաչափով» բանակցություններին։ «Նորմանդական ձեւաչափը» կարող է շարունակվել, եթե դա ցանկանան մասնակից կողմերը։ Եթե նրանք կարծում են, որ դա ընդունելի ճանապարհ է՝ առաջ շարժվելու համար, ապա ԱՄՆ-ը, եւ ես համոզված եմ, Մեծ Բրիտանիան, ուրախ կլինեն մասնակցել դրան։ Եվ դա մեծ առավելություն կունենա։ Մենք ուրախ կլինենք աջակցել»,- ասել է Բոլթոնը «Ազատություն» ռադիոյի հարցազրույցում։

Նրա խոսքով՝ ԱՄՆ մասնակցությունը բանակցություններին Ուկրաինայի արեւելքի վերաբերյալ նախագահ Զելենսկին կարող է քննարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Վարշավայում հանդիպման ժամանակ, որտեղ նրանք հրավիրված են Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու 80-րդ տարելիցի առիթով։

Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը մտահոգ է Ռուսաստանի կողմից օկուպացված Ղրիմի ռազմականացմամբ Սեւ ծովում։ Նա ասել է, որ Սեւ ծովում կան ՆԱՏՕ շատ դաշնակից անդամներ, ուստի ԱՄՆ-ը սպասում է, որ Սեւ ծովում կպահպանվի հասանելիությունը բոլոր ափամերձ պետությունների համար։

«Նույնը վերաբերում է Բալթիկ ծովին, նույնը վերաբերում է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսին։ Սրանք այն հարցերն են, որոնց վերաբերյալ մենք ռուսների հետ ոչ հեշտ բանավեճեր ենք ունեցել, ինչպես նաեւ այն հարցերի վերաբերյալ, որոնց նրանք փորձում են խառնվել այն սահմաններից դուրս, որոնց հասնում են նրանց լեգիտիմ շահերը»,- ընդգծել է Բոլթոնը։

Նա ավելացրել է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ «որոշ շատ անկեղծ բանավեճեր է ունեցել», որոնք վերաբերել են սպառազինությունների վերահսկմանը, եւ մտադիր է շարունակել դրանք։ «ԱՄՆ-ը կպաշտպանի իր շահերն ամբողջ աշխարհում, ինչպես եւ իր բարեկամների ու դաշնակիցների շահերը»,- նշել է ԱՄՆ նախագահի խորհրդականը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ