News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ուրուգվայի նախագահ Տաբարե Վասկեսը թոքի քաղցկեղի հայտնաբերումից հետո սկսել է ճառագայթային թերապիայի կուրս ստանալ, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է նրա աշխատակազմը:

«Նախագահ Տաբարե Վասկեսը թոքի բուժման համար սկսել է ճառագայթային թերապիայի կուրս ստանալ: Նա նախագահի պարտականությունները շարունակում է կատարել սովորական ռեժիմում»,- նշված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Վասկեսը, որը կրթությամբ ուռուցքաբան է, լրագրողներին հայտնել էր, որ իր աջ թոքի մեջ չարորակ գոյացություն է հայտնաբերվել:

Վասկեսն իր նախագահության առաջին ժամկետում (2005-2010 թվականներ) հակածխախոտային մեծ արշավ էր ծավալել, երկիրն անգամ դատական վեճի մեջ էր եղել ամենախոշոր ծխախոտ արտադրողներից մեկի՝ Philip Morris-ի հետ: Ըստ վիճակագրական տվյալների՝ 2005 թվականից Ուրուգվայում ծխելը թողել է 294 հազար մարդ:

Հոկտեմբերի 27-ին Ուրուգվայում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ