News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռազմաարդյունաբերական համալիրի ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը ձեռք ենք բերել պայմանավորվածություն, որ շատ արագ կգույքագրենք ռազմարդյունաբերության ոլորտի այն արտադրանքները, որոնք թողարկվում են ՀՀ-ում, կկազմենք ԶՈՒ առաջիկա 5 տարվա մոտավոր պահանջարկի պլան, ոլորտի հետ կաշխատենք 2 ուղղությամբ՝ կառավարությունը խնդիր կդնի, որ տեղական արտադրողից լինեն ձեռքբերումները, եթե տեղական արտադրողները ի ցույց կդնեն իրենց արդյունավետությունը բարձրացնելուն, ինքնարժեքը ցածրացնելուն ուղղված կոնկրետ գործողություններ եւ ճանապարհային քարտեզ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, կառավարության նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա դիմելով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, ասաց, որ սա հանձնարարական է եւ մեկամսյա պարբերականությամբ իրեն զեկուցվի իրավիճակի մաիսն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ