Օգոստոսի 29-ին Հայաստանի ամբողջ տարածքում սպասվում են անձրեւ եւ ամպրոպ՝ հյուսիսարեւմտյան քամու մինչեւ 15-20 մ/վ ուժգնացմամբ: Տեղ-տեղ տեղումներն ինտենսիվ կլինեն: Առաջիկա 2 օրերին օդի  ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, Լոռիի, Տավուշի, Սյունիքի մարզերում եւ Լեռնային Ղարաբաղում՝ 8-10 աստիճանով: «Հայպետհիդրոմետից» NEWS.am-ին հայտնեցին, որ Երեւանում սպասվում են անձրեւ եւ ամպրոպ: Կայծակի ժամանակ հնարավոր է՝ քամու մինչեւ 15-20 մ/վ ուժգնացում: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +19+21, վաղը ցերեկը՝ +29+31:

Օդի ջերմաստիճանը՝ մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +20+23,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +7+12, ցերեկը՝ +20+23,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +17+19, ցերեկը՝ +27+29,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը` +7+12, ցերեկը՝ +20+23,

Լոռիում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +19+24,  

Տավուշում գիշերը՝ +13+18, ցերեկը` +22+27,    

Արագածոտնի լեռներում գիշերը` +7+12, ցերեկը՝ +20+23, 

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +16+18, ցերեկը՝ +28+30,

Արարատում գիշերը` +16+21, ցերեկը՝ +29+31,   

Արմավիրում գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +29+31,  

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +7+12, ցերեկը՝ +20+23,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +16+21, ցերեկը՝ +29+31,

Սյունիքի հովիտներում` գիշերը` +15+20, ցերեկը՝ +27+30,      

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +18+23,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +13+16, ցերեկը՝ +20+24 (հովիտներում՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +25+30):