News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Աննա Հակոբյանի աշխատող ներկայացած մարդն ինձ ասում է՝ Աննա Հակոբյանը քաղաքում չէ, բայց մենք տեսանք, որ նա գիշերը Կարապի լճից լայվ էր մտել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 29–ին, լրագրողների հետ զրույցում ասացին կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող` խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարազատները՝ անդրադառնալով վարչապետի տիկնոջն ուղղված իրենց դիմումին, որով պետք է հանդիպեն վերջինի հետ։

Նրանց խոսքով՝ իրենք վրդովված են Աննա Հակոբյանի անտարբեր վերաբերմունքից. «Մենք օգոստոսի 15–ին դիմում ենք գրել, կառավարության դիմումների բաժնում նամակը գցել ենք, որպեսզի հասնի առաջին տիկնոջը։ նշել ենք, քանի որ դուք էլ զինվորի մայր եք, առաջին տիկինն եք, ուզում ենք՝ լսեք մեզ, որովհետեւ մեր երեխեքի սպանությունների գործով մինչ այսօր ոչինչ չի արվում։ Ինքն ընդունել է քառօրյա պատերազմի զոհվածների ծնողներին, մարտի 1–ի զոհերի ծնողներին. ինձ համար զարմանալի է այս անուշադրությունը մեր նկատմամբ։ Աննա Հակոբյանի աշխատող ներկայացած անձը երկուշաբթի զանգել է ինձ, ասում է՝ գիտեք, Աննա Հակոբյանը ձեզ չի կարող ընդունել, քանի որ ինքը քաղաքում չի եւ 2 շաբաթ հետո է գալու, բայց մենք տեսել ենք, որ երեկոյան Կարապի լճից լայվ էր մտել»։

Նրանց խոսքով՝ իրենք տարիներ շարունակ պայքարել են, որպեսզի բացահայտվեն իրենց որդիներին սպանողները. «2011 թվականին Սերժ Սարգսյանը մոտեցավ, ճաղերի հետեւից խոստումներ տվեց, բայց ոչինչ չարեց։ Հիմա փաստորեն շարունակվո՞ւմ է այս ամենը։ Մենք սպասում ենք, հույսեր ունեինք, ասեմ՝ հույսը քիչ–քիչ մարում է վարչապետի նկատմամբ, որովհետև այն ժամանակ այն իշխանությունն էր, հիմա էլ այս իշխանությունն է անտարբերության մատնում մեզ։ Իշխանությունը փոխվեց, հեղափոխություն եղավ, այս աթոռներին նստեցին, բայց չպայքարեցինք, որ իրենք նստեն ու մեզ քարկոծեն, տշեն»։

Նրանց խոսքով՝ այսօր կառավարության մոտ ծառայություն իրականացնող ոստիկաններից մեկը զանգել է Աննա Հակոբյանի աշխատող ներկայացած անձին եւ հեռախոսը փոխանցել իրեն. «Ինքը հայտարարեց, որ Աննա Հակոբյանը արձակուրդում է, երկրում չէ, բայց ես իրեն ասացի, չէ՞ որ մենք Աննա Հակոբյանին երեկ ենք տեսել։ Այսինքն՝ եւս մեկ սուտ։ Մենք սուտը չենք հանդուրժում»։

Նրանք կոչով դիմեցին վարչապետին. «Նիկոլ Փաշինյան, դու էլ շատ լավ գիտես, քո խմբագրությունը տարիներ շարունակ հոդվածներ է գրել։ Աննա Հակոբյան, ինչո՞ւ չես ընդունում, այն ծնողներն են, որ ձեր խմբագրությունում հոդվածներ եք գրել տարիներ շարունակ, թե հիմա աթոռներդ գրկել, նստել եք, մոռացաք մնացածին»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ