News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը Եվրոպայի խորհրդի բյուջե կվճարի անդամավճարների մնացած պարտքը 2017 եւ 2018 թվականների մի մասի համար, ասվում է կառավարության որոշման մեջ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Գումարը կկազմի 54,7 մլն եվրո, այն կվերցնեն դաշնային բյուջեից։ Այդ քայլը համաձայնեցված է ֆինանսների, արտակարգ իրավիճակների եւ սպորտի նախարարությունների հետ։ ԱԳՆ-ում հաստատել են այս տեղեկությունը։

Բրյուսելում առայժմ որեւէ կերպ չեն արձագանքել այս հայտարարությանը։

Ավելի վաղ Մոսկվան վճարել էր 2019-ի անդամավճարները 33 մլն եվրոյի չափով։

2017-ի հունիսին Ռուսաստանը որոշում էր ընդունել դադարեցնել ԵԽ բյուջե վճարումների մի մասը այնքան ժամանակ, մինչեւ որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ազգային պատվիրակության իրավունքները վերականգնվեն։

Ռուսաստանը Խորհրդի բյուջեի հիմնական վճարողներից մեկն է։ 2018-ին Բրյուսելում ընդունեցին, որ անդամավճարների ռուսական մասի բացակայության եւ Թուրքիայի՝ սովորական վճարողի կարգավիճակի վերադառնալու մտադրության պատճառով կազմակերպությունում ֆինանսական ճգնաժամ է սկսվել։

ԵԽԽՎ 2019 թվականի  հունիսյան նստաշրջանը վերականգնել է պատվիրակության իրավունքները, ռուսաստանցի խորհրդարանականները վերադարձել են լիաչափ աշխատանքի վեհաժողովում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Քննարկվել են «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ԵԽ ծրագրի մանրամասները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի…
Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Ներքին գործերի նախարարության բարեփոխումներին
Նիստի ընթացքում կարևոր ընդգծումներով հանդես է եկել ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նա կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ տարիների սերտ...
Ամենաշատ