ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 29-ին, կազմել է

475.96 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.10 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 527.22 դրամ (նվազել է 0.41 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է

580.15 դրամ (նվազել է 0.11 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.14 դրամ (աճել է 0.01 դրամով)։

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 281.03 դրամ, ոսկի՝

23,522.19 դրամ, պլատին՝ 13,404.96 դրամ: