News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Ուկրաինային 250 մլն դոլարի ռազմական օգնությունն արգելափակելու պլանը, տեղեկացնում է CNN-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Նման որոշումն, ամենայն հավանականությամբ, առաջ կբերի երկկուսակցական սկանդալ Կոնգրեսի անդամների կողմից, որոնք կարծում են, որ ԱՄՆ օգնությունն անհրաժեշտ է «ռուսական ռազմական միջամտությանը» դիմակայելու համար։

Ըստ աղբյուրների՝ նախագահը խոսել է ֆինանսավորման ծրագրի դադարեցման մասին։ Սպիտակ տունը վերջերս տեղեկացրել է համապատասխան գործակալություններին եւ Կոնգրեսի կոմիտեներին, որ մտադիր է դադարեցնել օգնությունն Ուկրաինային, տեղեկացրել է աղբյուրներից մեկը։

Սակայն այդ աղբյուրն ասել է, որ դեռեւս կան հարցեր, թե ինչ կանի Թրամփը վերջնարդյունքում, եւ ԱՄՆ պաշտոնական անձինք սպասում են, թե ինչ կորոշի նա Ուկրաինայի նախագահի հետ հանդիպումից հետո։

Մյուս աղբյուրի խոսքով՝ գաղափարը տրվել է Թրամփի շտաբի պետի պարտականությունները կատարող Միք Մալվանիի կողմից, բայց Պետդեպարտամենտում եւ Ազգային անվտանգության խորհրդում գաղափարին դեմ են արտահայտվել։ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը չորեքշաբթի Կիեւում էր, որտեղ հանդիպել է ուկրաինացի պաշտոնական անձանց հետ, բայց որեւէ նշան չկա, որ նա բարձրացրել է այդ հարցը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ