News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ օգոստոսի 29-ին, հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ, որը ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության լրատվության ծառայությունից։

Նախարարը բարձր է գնահատել հայ-իրանական դարավոր բարեկամական հարաբերությունների զարգացման գործում դեսպանի անձնական ներդրումը եւ հաջողություններ մաղթել նրան իր հետագա գործունեության մեջ։ «Հաշվի առնելով մեր երկրների միջեւ առկա երկարամյա համագործակցությունը եւ երկկողմ հարաբերություններում դեռեւս չօգտագործված մեծ ներուժը, մենք պետք է սահմանենք բազմաոլորտ փոխգործակցության առավել բարձր նշաձող»,- նշել է նախարարը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադը գոհունակությամբ հայտնել է, որ իր դիվանագիտական առաքելության ընթացքում ականատես է եղել տարբեր ուղղություններով հայ-իրանական հարաբերությունների կայուն զարգացմանը եւ հավելել, որ իրանական կողմը շահագրգիռ է ընդլայնել համագործակցության օրակարգը Հայաստանում թավշյա հեղափոխության արդյունքում իշխանության եկած երիտասարդ ու նախաձեռնող ղեկավարության հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների միջեւ միջտարածաշրջանային համագործակցության սերտացմանը, զբոսաշրջության, էներգետիկայի եւ այլ ոլորտներում փոխգործակցության խորացմանն ու գործարար կապերի ամրապնդմանն ուղղված հարցերի շուրջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի դեսպանը՝ Տավուշի մասին. Եթե ասում ենք՝ աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությանը, միայն հարավին չի վերաբերում
Մենք զարգացումներին շատ ուշադիր հետեւում ենք...
Նոր լիցք կհաղորդենք երկկողմ հարուստ օրակարգին. Փաշինյանը՝ շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին
Իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ իրանական Ամանորի՝ Նոուրուզի կապակցությամբ: Թող գալիք տարին հարևան և բարեկամ Իրանի ժողովրդի համար…
Իրանի դեսպանը հետաքրքրվել է ՀՀ-ում հանքարդյունաբերության ոլորտի հնարավորություններից
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարություննյանը, անդրադառնալով դեսպանին հուզող հարցերին, շեշտել է, որ Հանքարդյունաբերության ոլորտի…
Իրանի պաշտպանության նախարարը զեկուցել է Հայաստանի հետ ռազմական կապերի քննարկումների մասին
Ռազմական տեխնիկայի արտահանումը վերջին երկու տարվա ընթացքում աճել է 4-5 անգամ, ասել է գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին...
ՀՌՀ-ում կայացել է իրանցի մեծ բանաստեղծ Նիզամի Գյանջավիի հիշատակին նվիրված գիտաժողով
Միջոցառմանը մտքերի փոխանակում է տեղի ունեցավ Նիզամի Գյանջավիի կյանքի և ստեղծագործության...
Իրանը պատրաստ է ռազմական միջամտության՝ Հայաստանի տարածքով միջանցքի բացումը կանխելու համար. Հոսեյնի
Նա հիշեցրեց, որ Իրանի գերագույն առաջնորդը և՛ Պուտինին, և՛ Էրդողանին ասել է, որ Թեհրանը թույլ չի տա կտրել Հայաստանի հետ դարավոր սահմանը...
Ամենաշատ