News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Porsche ընկերությունը ներկայացրել է մրցարշավային 99X Electric ավտոմեքենան, որով գերմանական մակնիշի թիմը ելույթ կունենա իր համար դեբյուտային Formula E էլեկտրական բոլիդների առաջնության սեզոնին: Դրանից բացի, ավտոարտադրողը նշել է, որ նորույթը «հարթակ կդառնա ապագա սերիական էլեկտրաքարերի մշակման համար», փոխանցում է Autonews-ը: 

Porsche 99X Electric-ում կիրառել են 919 Hybrid հիբրիդային սպորտային նախատիպի տեխնոլոգիաները դիմացկունության աշխարհի առաջնության (WEC) համար: Բոլիդն ունի 340 ձ.ու. հզորությամբ էլեկտրաշարժիչ, սակայն մրցույթի պահանջների համաձայն՝ հզորությունը սահմանափակված է մինչեւ 272 ձ.ու. ստանդարտ ռեժիմում եւ մինչեւ 320 ձ.ու. Attack կարճաժամկետ ռեժիմում: 99X Electric-ը առաջին «հարյուրյակը» զարգացնում է 2,8 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 280 կմ/ժամ:

Մոտ ժամանակներս բոլիդը կանցնի փորձարկումների սերիա՝ նախքան նախասեզոնային ակտիվ փուլը սկսելը, որոնք տեղի կունենան 2019 թվականի հոկտեմբերին իսպանական Վալենսիայի մրցուղում: Formula E առաջնության նոր սեզոնը մեկնարկում է նոյեմբերին:

Ինչ վերաբերում է Porsche-ի սերիական էլեկտրաքարերին, ապա այդպիսի առաջին ավտոմեքենայի պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 4-ին: Taycan մոդելի թոփային տարբերակը կհագեցնեն 2 էլեկտրական շարժիչներով՝ մեկական առջեւի եւ հետեւի առանցքներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ