News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխանությունները մտադիր են էլ ավելի բարձրացնել Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության մակարդակը։ Այս մասին օգոստոսի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի ղեկավար Աշոտ Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ չնայած միջազգային փորձագետների գնահատմամբ՝ անվտանգությունը բարձր մակարդակի է, բայց միշտ պետք է ձգտել ավելիին։  «Հայկական ԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նախագիծը կապված է ռեսուրսի վերականգնման եւ 10 տարով կայանի աշխատանքի երկարացման, ինչպես նաեւ կայանի անվտանգության մակարդակի եւ արդյունավետության բարձրացման հետ։ ՀԱԷԿ-ը շահագործման մեջ է մտցվել 70-ական թվականներին եւ առաջին սերնդի կայան է, ուստի անգամ ամենալուրջ ներդրումները չեն կարող անվտանգության մակարդակը հասցնել նրան, ինչը կա նոր ԱԷԿ-ներում, բայց իր սերնդի համար ՀԱԷԿ-ը գտնվում է բավարար վիճակում»,- նշել է նա։ Մարտիրոսյանը հավաստիացրել է, որ  ճառագայթման արտահոսքի վտանգների տեսակետից անվտանգությունը բարձր մակարդակի է, ինչպես նաեւ բարձր է սեյսմիկ անվտանգության մակարդակը, որը, փորձագետների գնահատմամբ, 0,35 Ջի մակարդակի է։ Նա ավելացրել է, որ կոմիտեն դիմելու է իշխանություններին, որպեսզի փորձի լուծել ԱԷԿ էլեկտրաէներգիայով ապահովելու հարցը ցանկացած հանգամանքներում, չնայած կայանն ունի 4 դիզելային գեներատոր, որոնք կապահովեն ռեակտորի սառեցումը 100 տոկոսով։ Նրա խոսքով՝ ՀԱԷԿ-ից ցածր ակտիվության «միջուկային աղբի» պահեստարանները բեռնված են միայն 20 տոկոսով, այն դեպքում, երբ բացակայում է պահեստավորման մշտական տեղը միջին ակտիվության «աղբի» համար։ Կոմիտեի ղեկավարն ընդգծել է, որ Ֆուկուսիմայի վթարից հետո երկրորդ ՀԱԷԿ-ի ստեղծման ակտիվ աշխատանքը դադարեցվեց, թեեւ 2014-ին արդեն որոշակի աշխատանք էր կատարվել։ «Այժմ հարկավոր է վերանայել չափանիշները։ Նոր ՀԱԷԿ-ը, եթե կառուցվի, ամենայն հավանականությամբ, պետք է ունենա փոքր հզորություններ՝ մոտ 100-150 Մգվ՝ հաշվի առնելով համաշխարհային միտումն ու լավագույն փոխհատուցվելիությունը»,- պարզաբանել է նա։ Աշոտ Մարտիրոսյանը  ընդգծել է, որ Կոմիտեի գործունեության գլխավոր ուղղությունները օրինագծերի առաջարկումն է ԱԺ-ին եւ լուծման նախագծերի առաջարկումը կառավարությանը, որպեսզի մինչեւ 2022 թվականը ունենա օրենսդրություն, որը կհամապատասխանի արդի պահանջներին, անվտանգության նոր պահանջների ձեւավորմանը՝ ԵՄ-ի հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին, ԱԷՄԳ-ի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չեխիայի հետ միջազգային համագործակցության շրջանակում գործող ծրագրերին համապատասխան։ Պատասխանելով հարցին, թե որքանով է ճիշտ տեղեկությունն ուրանի առկայության մասին Ամուլսարի հանքում, նա ասաց, որ իրենց հետազոտությունների համաձայն՝ այնտեղ ուրան չկա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Brent-ը էժանացել է մինչև 86,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային աճուրդի ժամանակ․․․
Ամենաշատ