News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Creative Armenia-ն ուրախ է ներկայացնել «Ֆիլմի պաստառ» դիզայնի մարտահրավերի հաղթողին եւ եզրափակիչ 10 մասնակիցներին։ 2.000 ԱՄՆ դոլարի մրցանակը շնորհվում է Անահիտ Պետրոսյանին «Creative Armenia» մտացածին ֆիլմի իր տպավորիչ պաստառի համար։ Եզրափակիչ տասնյակում են Անաստասիա Կարապետյանը, Արտուշ Կոշտոյանը, Հռիփսիմե Մինասյանը, Թենի Խաչատուրովը, Մարիա Գեւորգյանը, Նատալի Մկրտումյանը, Նվարդ Ասատրյանը, Սիլվա Հարությունյանը եւ Սիրանուշ Մկրտչյանը։

«Մենք հիացած եւ զարմացած ենք հնարամիտ պաստառների շարքով, որոնք ստեղծվել են այս մարտահրավերի շրջանակներում», — նշել է Creative Armenia-ի փոխտնօրեն Ալեք Մուհիբյանը։ «Դրանք ապացուցում են, որ Creative Armenia-ն բազում շերտեր է պարունակում»։

«Ֆիլմի պաստառ» դիզայնի մարտահրավերը Creative Armenia-ի եւ Ucom-ի արդեն երկրորդ գործակցությունն է՝ «Ստվերների արվեստ» լուսանկարչական մարտահրավերից հետո։ Հաջորդ ստեղծարար մարտահրավերի մեկնարկը կհայտարարվի շուտով։

«Ucom-ը խրախուսում է ստեղծարար եւ նորարարական ոգին։ Հայաստանին իսկապես ավելի շատ ստեղծարար մարդիկ են անհրաժեշտ, այլ ոչ պարզապես սպառողներ, նախաձեռնող եւ իրականացնող մարդիկ են անհրաժեշտ, այլ ոչ ժամանցն ապրելակերպ համարող հասարակություն», — ասել է Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։ «Ես ուրախ եմ, որ նոր սերունդն արդարացնում է հույսերը»։

Creative Armenia-ն մշակութային հիմնադրամ է հայ ժողովրդի համար, որը նպատակ ունի հայտնաբերելու, զարգացնելու ու խթանելու ստեղծարար մտքին։

Ucom-ը Հայաստանում ամենաարագ ֆիքսված եւ շարժական կապի ծառայություններ մատուցող ընկերություն է, որը հանդես գալով «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում, մյուս ընկերությունների հետ իրականացնում է սոցիալական ազդեցության ծրագրեր՝ աջակցելու Հայաստանի ստեղծարար մշակույթին:

Մարտահրավերներին ավելի մանրամասն ծանոթանալու համար այցելե՛ք՝ https://www.creativearmenia.org/challenges։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ