Հայկական ԱԷԿ օգտագործած միջուկային վառելիքը Ռուսաստան տանելու հարցը քաղաքական հարթությունում է։ Այս մասին օգոստոսի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի ղեկավար Աշոտ Մարտիրոսյանը։ Նա ընդգծել է, որ օգտագործված միջուկային վառելիքի դուրսկրումը հնարավոր է կազմակերպել միայն երկաթուղով։ «Ադրբեջանի տարածքով դա անհնար է անել։ Վրաստանով դուրս տանելու որոշումը կարող է խնդիրներ ստեղծել՝ հաշվի առնելով աբխազական հարցը։ Քանի դեռ խնդիրը քաղաքական մակարդակով չի լուծվել, հարցի տեխնիկական կողմի մասին խոսելն անիմաստ է»,- նշել է Մարտիրոսյանը։