News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վրաստանում վնասվել է Հայաստանի ինտերնետ կապուղիներից 2-ը։ Ինչպես NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեց «ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը, Վրաստանում վնասվել է «Տելեսորեա»-ի եւ  «ՍովԻնտել»-ի արտաքին կապուղիները։

«Ներկայումս վրաց մասնագետները վերականգնման աշխատանք են կատարում, խոստացել են, որ Երեւանի ժամանակով ժամը 21։30-ի սահմաններում կապուղիները կսկսեն գործել»,-ասաց Բեղլոյանը՝ ավելացնելով, որ այժմ աշխատանք է տարվում մյուս ինտերնետ մալուխների ինտերնետ տրաֆիկը վերաուղղորդելու Hi Line-ի առանց ինտերնետի մնացած բաժանորդներին։

Ucom ընկերության բաժանորդները եւս տուժել են արտաքին կապուղիների Վրաստանում տեղի ունեցած խափանումից։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին ընկերության տեխնիկական բաժնից, ներկայումս բաժանորդների կապը դանդաղ է։

Հիշեցնենք, որ Հայաստանի ինտերնետն ապահովվում են 5 արտաքին կապուղիներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ամենաշատ