News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը եւ վերջին օրերին ժամկետային զինծառայող Վոլոդյա Համլետի Գալոյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով վերջինիս կարգավիճակ չտալու վերաբերյալ հայտարարությունները՝ տեղեկացնում ենք, որ Վ.Գալոյանի կողմից կատարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախատեսված հանցագործություն, այն է՝ ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու՝ սպանելու ուղղակի դիտավորությամբ՝ Վ.Գալոյանը մարտական դիրքի գետնատնակի հարակից տարածքում իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել մարտական դիրքի ավագի ուղղությամբ, սակայն Վ.Գալոյանի հանցագործությունն ավարտին չի հասցվել՝ վերջինիս կամքից անկախ հանգամանքներով: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վ.Գալոյանը քրեական գործով տուժող չի ճանաչվել, եւ քննարկվում է նրա կողմից կատարած հանցավոր արարքին իրավական գնահատական տալու հարցը:

Նշենք նաեւ, որ վարույթն իրականացնող մարմինը դեպքից շուրջ 20 օր անց հեռախոսակապ է հաստատել Վ.Գալոյանի հոր՝ Հ.Գալոյանի հետ եւ առաջարկել հարցաքննել որպես վկա՝ իրենց բնակության վայրում, սակայն վերջինս հրաժարվել է: Այնուհետեւ, 25.08.2019թ. Հ.Գալոյանը հրավիրվել է ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ որպես վկա հարցաքննության, սակայն վերջինս կրկին հրաժարվել է ներկայանալ եւ հայտնել, որ ցուցմունք կտա միայն տուժողի իրավահաջորդի կարգավիճակ ստանալուց հետո:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ