News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Նապաստակի համաստեղությունում Երկրից 550 լուսային տարի հեռավորության վրա գտնվող WASP 49-b էկզոմոլորակը, հնարավոր է, հրաբխային արբանյակ ունի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Այն պատված է եռացող լավայով եւ նման է ռեժիսոր Ջորջ Լուկասի «Աստղային պատերազմներ» կինոսագայից Մուստաֆար մոլորակին: Նման եզրակացության է եկել Բեռնի համալսարանի ղեկավարության ներքո աշխատող գիտնականների միջազգային խումբը: Այդ մասին նրանք պատմել են The Astrophysical Journal ամսագրին:

Բեռնի համալսարանի կայքում ասվում է,  որ գիտնականներն աստղագիտական դիտարկումների հիման վրա հաշվարկներ են արել: WASP 49-b էկզոմոլորակի մոտ հրաբխային արբանյակի առկայության մասին կարող է վկայել նատրիումի գազը, որը հայտնաբերվել է էկզոմոլորակի մակերեսից անոմալ բարձրության վրա:

«Չեզոք նատրիումի գազն այնքան հեռու է գտնվում մոլորակից, որ քիչ հավանական է, որ այն տեղափոխվել է միայն մոլորակային քամու օգնությամբ»,- բացատրել է գիտական աշխատանքի հեղինակներից մեկը՝ Ապուրվա Օզան:

Գիտնականները հիմնվել են, մասնավորապես, Յուպիտերի Իո արբանյակի հետազոտման արդյունքներով ստացված տվյալների վրա: Այդ արբանյակի վրա հայտնաբերվել էին հարյուրավոր հրաբուխներ եւ հարյուրավոր կմ ձգվող լավային հոսքեր:

Օզան բացատրել է, որ WASP 49-b-ի մոտ էկզոլուսինը «վտանգավոր հրաբխային աշխարհ է շիկացած լավայի մակերեսով»: Սակայն տիեզերական մարմինը, որի մասին Օզան եւ նրա գործընկերները պատմել են իրենց գիտական հոդվածում, իրենից ներկայացնում է էկզոտիկ տիեզերական օբյեկտ, քան այն, ինչ տեսել ենք «Աստղային պատերազմներ. Սիտխերի վրեժը» երրորդ դրվագում: Հիպոթեզի համաձայն՝ այն պտտվում է շիկացած հսկայական մոլորակի շուրջը, որն էլ իր հերթին մեծ արագությամբ (3 երկրային օր) լրիվ պտույտ է կատարում իր աստղերի շուրջը՝ նշում է Բեռնի համալսարանը:

Գիտնականները կարծում են, որ «աստղ-հսկայական մոլորակ-մոլորակի արբանյակ» համակարգի կայունությունը կարող են ապահվել հզոր կուտակումները, որոնց էներգիայի շնորհիվ մոլորակում եւ արբանյակում ուղեծիրը մնում է կայուն: Միեւնույն ժամանակ, կուտակումները շիկացնում են արբանյակն ու պահում դրա հրաբխային ակտիվությունը:  Ընդ որում, հրաբուխները կարող են լավայի հետ ավելի շատ նատրիում եւ կալիում արտանետել, քան խոշոր գազային տիեզերական մարմինները:

Գիտնականներին դեռեւս հաջողվել է նույնականացնել 5 նման համակարգ: Միեւնույն ժամանակ, աստղաֆիզիկոսները խոստովանում են վերջնական եզրակացության ձեւավորման համար հետագա հետազոտութունների անհրաժեշտությունը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ