News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 06
USD
485.52
EUR
575.63
RUB
6.66
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Գերմանա-չինական համատեղ FAW-Volkswagen ընկերությունը հետ է կանչում չինական շուկայից 130 հազար 462 Audi Q3 ավտոմեքենաներ թերությունների պատճառով, հաղորդում է Սինհուա-ն՝ հղում կատարելով Չինաստանի շուկայի կարգավորչին:

ՉԺՀ-ի շուկայի կարգավորման հարցերով պետական վարչության հայտարարության մեջ ասվում է, որ հետ են կանչվում Audi Q3 որոշ մոդելներ, որոնք արտադրվել են 2015 թվականի դեկտեմբերի 2-ից մինչեւ 2019 թվականի մարտի 29-ն ընկած ժամանակահատվածում:

Լուսարձակ դրայվերների եւ թափքի համակարգի կառավարման բլոկի միջեւ ախտորոշիչ ծրագրային ապահովման սխալ կարգավորումները կարող են հանգեցնել անվտանգության ռիսկերի, նշված է հայտարարության մեջ:

Ընկերությունը խոստացել է անվճար թարմացնել ծրագրային ապահովումը հետ կանչված մեքենաների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ