News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իրկուտսկի շրջանի պատգամավոր Վյաչեսլավ Մարխաեւը հայտարարել է ՌԻԱ Նովոստի-ին, որ դիմել է գլխավոր դատախազ Յուրի Չայկային եւ հայց ներկայացրել Մոսկվայի քաղաքային դատարան ՌԵՆ ՏՎ հեռուստաալիքի նյութերի կապակցությամբ, որոնք, ըստ խորհրդարանականի, արատավորում են նրա պատիվն ու արժանապատվությունը:

Ավելի վաղ ՌԵՆ ՏՎ-ն իր կայքում հաղորդել էր, որ հեռուստաալիքի լրագրող Եվգենիա Մոգիլեւսկայան դիմել է Քննչական կոմիտե եւ հաղորդել իր վրա Մարխաեւի հարձակման մասին: Ըստ հեռուստաալիքի հայտարարության՝ թղթակիցը խնդրել է իրավապահներին պատգամավորին պատասխանատվության ենթարկել բռնություն գործադրելու համար: Ինչպես ասվում է ՌԵՆ ՏՎ-ի կայքում, դեպքը տեղի է ունեցել, երբ նկարահանող խումբը հարց է ուղղել պատգամավոր Մարխաեւին մոլախաղերի բիզնեսում իր ընտանիքի ներգրավվածության մասին:

«Ես համապատասխան նամակով դիմել եմ գլխավոր դատախազ Յուրի Չայկային եւ հայց եմ ներկայացրել Մոսկվայի քաղաքային դատարան»,-ասել է խորհրդարանականը: Նրա կարծիքով՝ հեռուստաալիքի նյութերը արատավորում են իր պատիվն ու արժանապատվությունը:

Նա պարզաբանել է, որ առաջադրվում է Ուլան Ուդեի քաղաքապետի պաշտոնում եւ այդ միջադեպը կապել է ընտրությունների հետ: «Լրագրողներին դուրս են հրավիրել հենց բնակիչները, որոնք եկել էին ինձ հետ հանդիպելու: Դա պարզապես սադրանք է»,-ասել է Մարխաեւը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Freedom House. Հայաստանում հավասարակշռված լուրեր են տրամադրում սակավաթիվ անկախ լրատվամիջոցները
ԶԼՄ-ներին հետևող դիտորդների կարծիքով, դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը կառավարությանը մեկնաբանությունների չափազանց մեծ հնարավորություններ է տալիս
Հույն լրագրողները ցածր աշխատավարձի պատճառով 24-ժամյա գործադուլ են անում
ESIEA-ն հայտարարել է, որ դեմ է «աշխատանքային անարխիկ պայմաններին և շատ ցածր վարձատրությանը»...
Ամենաշատ