News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կմասնակցի Երեւանում հոկտեմբերի սկզբում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին: Այդ մասին նա հայտարարել է Երեւանում իրանական ԶԼՄ-ների պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Հանդիպման ընթացքում Փաշինյանը նշել է, որ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանն ու Իրանը կարող են պայմանավորվել երկկողմանի հարաբերությունները զարգացնելու ուղիների եւ հետագա համատեղ ծրագրերի մասին: Նա նաեւ ընդգծել է երկկողմանի հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը եւ նշել, որ երկու երկրների օրակարգում մի շարք ծրագրեր կիրագործվեն ապագայում: «Հուսով եմ, որ նախագահ Հասան Ռոուհանիի այցը Հայաստան կկայանա գագաթնաժողովի ժամանակ: Մենք կարող ենք բանակցել Եվրասիական միության շրջանակում տարբեր հարցերի շուրջ, որոնք բխում են երկու երկրների շահերից»,-նշել է նա:

Վարչապետի խոսքով՝ Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ երկիրն է, որն ունի Իրանի հետ ցամաքային սահման. «դա շատ կարեւոր գործոն է, որից պետք է օգտվել, եւ Հայաստան-Իրան երթուղին, որպես իրանյան ապրանքները Եվրասիական միություն մատակարարելու համար տրանզիտային ուղի, մեզ համար ունի մեծ նշանակություն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Իրանի դեսպանը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումը
Մենք լավ, ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի հետ
Իրանի դեսպան. Թեհրանը հարևանների անվտանգությունն իր անվտանգությունն է համարում
Մենք դժգոհ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճի
Նախարար. Իրանը զգալի աջակցություն է ցուցաբերել Հայաստանին Ինժեներական քաղաքի կառուցման գործում
Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանում Իրանի դեսպանին
Ամենաշատ