Հայաստանում Իրանի դեսպան Քազեմ Սաջադին հայտնել է, որ առաջիկա շաբաթներին ԻԻՀ-ի նախագահ Հասան Ռոուհանին կայցելի Երեւան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով, հաղորդում է Mehr-ը:
«Հայաստանի վարչապետը հրավիրել է նախագահ Ռոուհանիին այցելել Հայաստան եւ, համապատասխանաբար, Իրանի նախագահի այցը կկայանա առաջիկա շաբաթներին»,-կիրակի ասել է Սաջադին:
Ավելի վաղ իրանական ԻՌՆԱ գործակալությունը հաղորդել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կմասնակցի ԵԱՏՄ-ի առաջիկա գագաթնաժողովին, որը կկայանա Երեւանում հոկտեմբերի սկզբին: