News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը Իսրայելին եւ Լիբանանին զսպվածության կոչ է արել վերջին հրետակոծությունների հետ կապված, որոնք տեղի են ունեցել երկու պետությունների սահմանակից տարածքներում։ Գլխավոր քարտուղարի դիրքորոշումը կիրակի ներկայացրել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Սթեֆան Դյուժարիկը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Գլխավոր քարտուղարը լրջորեն անհանգստացած է «երկնագույն գծում» տեղի ունեցող միջադեպերից։ Նա կողմ է առավելագուն զսպվածության եւ կոչ է անում բոլոր կողմերին դադարեցնել ցանկացած գործողություն, որոնք խախտում են 1701 բանաձեւը եւ սպառնում մարտական գործողությունների դադարեցման (ռեժիմին)»,- ասել է Դյուժարիկը մամուլի ծառայության տարածած հայտարարությունում։

Կիրակի շիական «Հեզբոլլահի» զինյալները հակատանկային հրթիռով խոցել են իսրայելական «Վոլֆ» զրահամեքենան Աֆիֆիմ բնակավայրի բանակային զորանոցի մոտ։ Դրա հետեւանքով, «Հեզբոլլահի» տվյալներով, հրեական պետության զինծառայողները կորուստներ են ունեցել։

Ի պատասխան՝ իսրայելական հրետանին մոտ երկու ժամ կրակ է բացել Լիբանանի հարավի ուղղությամբ։ Ինչպես տեղեկացրել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն,  զորքերն արձակել են 100 ական դեպի այն շրջանը, որտեղից կատարվել է հարձակումը։ Նրա խոսքով՝ իսրայելցի զինվորականներից ոչ մեկը զինված հարձակման ժամանակ չի տուժել։

Al Hadath հեռուստաալիքը, այնուամենայնիվ, իր ռեպորտաժում ցուցադրել է, թե ինչպես են ուղղաթիռները վիրավոր զինվորներին հասցնում Հայֆայի «Ռամբամ» հոսպիտալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ