News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեղադրանքների թիվը, որոնք ներկայացվել են մարտին նորզելանդական Քրայսթչերչի մզկիթներում ահաբեկչությունների տեսանյութերի տարածման համար, հասել է 35-ի, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Radio New Zealand-ին։

Նրա տվյալներով՝ մեղադրանքները ներկայացվել են մարտի 16-ից մինչեւ օգոստոսի 21-ի շրջանում։ 24 դեպքում գործը հասել է դատարան, ընդ որում՝ դրանցից տասում դատավարությունն անցկացվել է երիտասարդության գործերով դատարանում։ Ինը դեպքում ոստիկանները սահմանափակվել են նախազգուշացմամբ։

Մարտի 15-ին Նոր Զելանդիայում տեղի ունեցան հարձակումներ Քրայսթչերչ քաղաքի մզկիթում։ Գրոհի հետեւանքով 50 մարդ զոհվեց, 50 հոգի վիրավորվեց։ Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը հայտարարեց, որ հարձակումները ահաբեկչական գրոհներ էին։ Հարձակվողը՝ 28-ամյա ավստրալացի Բրենթոն Տարանտը, կալանքի է վերցվել, նրան ներկայացվել է մեղադրանք սպանության համար։ Տարանտը մզկիթի վրա հարձակումը նկարահանել եւ հրապարակել է ինտերնետում։ Տեսանյութի տարածումը Նոր Զելանդիայի իշխանություններն արգելել են դեռ ահաբեկչության օրը։

Նիստը, որում լսվելու են ավստրալացուն ներկայացվող մեղադրանքները եւ բացատրությունները, տեղի կունենա 2020 թվականի մայիսի 4-ին։ Ենթադրվում է, որ Տարանտի դատավարությունը կարող է տեւել 6-12 շաբաթ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ