News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սխալից հետ կանգնելը միգուցե ավելի ցավոտ է, բայց կարեւորը ճիշտ պահն ընտրելն ու դժվարին որոշում կայացնելով՝ այն ուղղելն է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Պետական վերահսկողության ծառայության պետ (լիազորությունները սառեցված են) Դավիթ Սանասարյանը, ով իր գրառումը վերնագրել . «Շնորհավորանքի փոխարեն»:

Նա, նաեւ նշել է.

«Ժամանակին սխալ քարոզ եմ տարել՝ հայտարարելով անկախ Արցախի մասին. չկա Արցախի հանրապետություն. կա Հայաստանի մարզ Արցախ։ Այս մոլորության արդյունք է, որ նախկինում հերոսական ուղի անցած, այսօր իշխանության հոտն առած որոշ աթոռասերներ պահանջում են Արցախի ներքին գործերին չխառնվել։

Ուստի բոլորիս կշնորհավորեմ այն ժամանակ, երբ համարձակորեն կկրկնենք հերոս Ազգալդյանի «Արցախը Հայաստան է եւ վերջ» հավատամքը ու Արցախը պաշտոնապես (առանց մի թիզ հող զիջելու) կդառնա Հայաստանի մաս։

Փառք Արցախն ազատագրողներին, փառք մեր հերոսական ժողովրդին։

Սիրում եմ բոլորիդ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք մեծ ձեռքբերումներ ու կորուստներ ենք ունեցել․ Արցախի նախագահի ուղերձը
Սեպտեմբերի 2-ը կարևորագույն օր է մեր կյանքում: Երեսուն տարի առաջ Ստեփանակերտում գումարված՝ ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային…
Մենք այլևս համահայկական օրակարգի որևէ հարցում սխալվելու իրավունք չունենք․ ՀՀ նախագահ
Եվս մեկ անգամ խորին ցավակցություններս եմ հայտնում պատերազմում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին...
Ինձ համար պատերազմն անհավասար էր, որովհետև ուժեղը կռվում էր թույլի դեմ, և ուժեղը մենք էինք. Սերժ Սարգսյանի ուղերձը
Երեսուն տարի առաջ Արցախը կայացրել է իր պատմական որոշումը…
Արտագաղթը ճգնաժամային չափեր կարող է ստանալ. Արմեն Սարգսյան
Մեր հիմնական օրակարգը երկու կարևոր բաղադրիչ պետք է ունենա՝ վստահություն և կանխատեսելիություն...
Արցախի Արաքսյան հովտում դեռ չեն լսվում հայ մանուկների զրնգուն ձայները. Զարուհի Փոստանջյանի շնորհավորանքը
Աշխարհասփյուռ հայության ազատագրական պայքարի, իղձերի տեսանելի ապացույց...
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում անցկացվել է ռազմական տեխնիկայի եւ սպառազինության ցուցահանդես (ֆոտո)
Միանշանակ է, որ առաջիկայում մեր բանակը համալրվելու է արդիականացված սպառազինությամբ եւ նոր զինտեխնիկայով...
Ամենաշատ