News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ազգային տոնացույցում երկու ամիս առանձնահատուկ նշանակություն ունեն հայ ժողովրդի համար․ մայիսը, երբ մենք հպարտ ցնծությամբ նշում ենք փառահեղ հաղթանակների Եռատոնը, եւ սեպտեմբերը, երբ ազգովին Հայաստանի եւ Արցախի անկախությունը հռչակեցինք։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Նա, մասնվորապես, նշել է.

«Այսօր Արցախի Հանրապետության Անկախության 28-րդ տարեդարձն է։

Եվ այս թանկ, նվիրական տոնի կապակցությամբ ես առաջնահերթորեն շնորհավորում եմ արցախահայությանը, ողջ հայ ժողովրդին, որը, ցեղասպանություն ապրելով եւ, սակայն, վերածնվելով փյունիկի նման, 20-րդ դարավերջին վերակերտել է իր պետությունը, ծանրագույն մարտերում հաղթանակ կռել եւ այսօր էլ, անառիկ պահելով երկրի սահմանները, ներկայանում է աշխարհին իր խաղաղասեր, հպարտ, արարող, զորեղ տեսակով։

Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Հայաստանում, Արցախում եւ սփյուռքում ապրող իմ սիրելի մարտական ընկերներին, այն գեներալներին, կադրային սպաներին, որոնք, կրթություն ստանալով խորհրդային միության ռազմական բուհերում, մեծ դերակատարում են ունեցել Արցախյան ազգային-ազատագրական շարժման ընթացքում եւ ընդգրկվելով հայկական բանակում՝ իրենց գիտելիքները ծառայեցրել հայկական զինված ուժերը զարգացնելու, հզորացնելու, հայոց պետականությունը կերտելու եւ պաշտպանելու, հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու գործին։

Որպես ավագ, զինակից ընկեր, որպես հրամանատար՝ ողջունում եւ շնորհավորում եմ հայկական բանակի բոլոր զինվորներին, սպաներին․ ես այսօր էլ ձեզ հետ եմ եւ զենքը ձեռքիս, եթե հարկ լինի, կկանգնեմ ձեր կողքին։

Մենք չունենք իրավունք եւ ո′չ մի քայլով հետ նահանջելու։

Արցախի անկախությունը մեր հպարտությունն է։

․․․Եվ ես ուզում եմ եւս մեկ անգամ հիշել Արցախի բնակավայրերից մեկում Ռայա մայրիկի խոսքերը, որ նա ասաց իր երկրորդ որդու հուղարկավորության ժամանակ․ «Ժողովո′ւրդ, ահա եւ ես իմ երկրորդ զավակին մատաղ արեցի մեր Հայրենիքը փրկելու համար․․․ Վա′յ ձեզ, եթե դուք թողնեք, որ թշնամիները գան ու պղծեն մեր որդիների շիրիմները»։

․․․Մեր հողը ներկվել, օծվել, սրբացել է նրանց արյունով։

Եվ մենք, հավերժ խոնարհվելով Արցախյան հերոսամարտի առաջին օրից մինչեւ ապրիլյան քառօրյա պատերազմը, մինչեւ այսօր մեր հաղթանակի եւ խաղաղության համար իրենց կյանքը զոհած քաջ հայորդիների անվան, սխրանքի ու փառքի առջեւ, պետք է վառ պահենք նրանց հիշատակը։

Մեր նպատակը միասնական մեկ Հայրենիքն է։

Լինե′նք համախմբված եւ անցյալի հաղթանակները հարգելով՝ շարունակե′նք կառուցել մեր ժողովրդի բարեկեցիկ ապագան՝ ապահովելով մեր պետության անվտանգությունը, խաղաղությունը եւ արժանապատիվ ներկայությունը հզորների կողքին»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք մեծ ձեռքբերումներ ու կորուստներ ենք ունեցել․ Արցախի նախագահի ուղերձը
Սեպտեմբերի 2-ը կարևորագույն օր է մեր կյանքում: Երեսուն տարի առաջ Ստեփանակերտում գումարված՝ ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային…
Մենք այլևս համահայկական օրակարգի որևէ հարցում սխալվելու իրավունք չունենք․ ՀՀ նախագահ
Եվս մեկ անգամ խորին ցավակցություններս եմ հայտնում պատերազմում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին...
Ինձ համար պատերազմն անհավասար էր, որովհետև ուժեղը կռվում էր թույլի դեմ, և ուժեղը մենք էինք. Սերժ Սարգսյանի ուղերձը
Երեսուն տարի առաջ Արցախը կայացրել է իր պատմական որոշումը…
Արտագաղթը ճգնաժամային չափեր կարող է ստանալ. Արմեն Սարգսյան
Մեր հիմնական օրակարգը երկու կարևոր բաղադրիչ պետք է ունենա՝ վստահություն և կանխատեսելիություն...
Արցախի Արաքսյան հովտում դեռ չեն լսվում հայ մանուկների զրնգուն ձայները. Զարուհի Փոստանջյանի շնորհավորանքը
Աշխարհասփյուռ հայության ազատագրական պայքարի, իղձերի տեսանելի ապացույց...
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում անցկացվել է ռազմական տեխնիկայի եւ սպառազինության ցուցահանդես (ֆոտո)
Միանշանակ է, որ առաջիկայում մեր բանակը համալրվելու է արդիականացված սպառազինությամբ եւ նոր զինտեխնիկայով...
Ամենաշատ