News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, մեզ պարտադրված՝ Արցախի կեղծ անկախության 28-րդ տարելիցն է։ Այս մասին հայտարարություն է տարածել « Սասնա ծռեր» արցախյան կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Արդեն 28-րդ անգամ ստիպված ենք տեսնել եւ լսել տարեցտարի ոչ միայն ավելի ժամանակավրեպ, այլեւ վտանգավոր դարձող կեղծ անկախությանը նվիրված խոսքերն ու գործողությունները։ Նման ինքնաոչնչացնող ինքնախաբեությունն այլեւս չի կարելի հանդուրժել։ Անընդունելի է, որ այսօր, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում «Միացում»-ը պետական օրակարգ վերադարձնելու հայտարարությունից մեկ ամիս չանցած՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան երկիմաստ գրառումով փաստացի շնորհավորում է Արցախի կեղծ անկախությունը, իսկ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Ստեփանակերտում մասնակցում է կեղծ անկախությանը նվիրված միջոցառումներին։

«Միացում»-ը ՀՀ-ի հիմնական ռազմավարական հարցն է։ Դրա նկատմամբ վերաբերմունքով է որոշվում իշխանության ազգային կամ ապազգային լինելը։ Կողմնորոշվելու եւ ժողովրդի հետ անկեղծ լինելու ժամանակն է. կամ Միացում, կամ՝ հավատարմություն օտարի պարտադրած կեղծ անկախությանը։ Իրենց ազգային համարող բոլոր քաղաքական եւ հասարակական ուժերին, բոլոր հանրային գործիչներին եւ համայն հայությանն ու ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում հետ կանգնել մեր տունը կիսելու, Արցախի կեղծ անկախության գաղափարը կամա թե ակամա քարոզելու ինքնաոչնչացնող սովորույթից։ Մեր ազգային օրակարգի հիմնական հարցը «Միացում»-ն ավարտին հասցնելն է։

Արցախը ՀՀ մի մասն է եւ վե՛րջ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք մեծ ձեռքբերումներ ու կորուստներ ենք ունեցել․ Արցախի նախագահի ուղերձը
Սեպտեմբերի 2-ը կարևորագույն օր է մեր կյանքում: Երեսուն տարի առաջ Ստեփանակերտում գումարված՝ ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային…
Մենք այլևս համահայկական օրակարգի որևէ հարցում սխալվելու իրավունք չունենք․ ՀՀ նախագահ
Եվս մեկ անգամ խորին ցավակցություններս եմ հայտնում պատերազմում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին...
Ինձ համար պատերազմն անհավասար էր, որովհետև ուժեղը կռվում էր թույլի դեմ, և ուժեղը մենք էինք. Սերժ Սարգսյանի ուղերձը
Երեսուն տարի առաջ Արցախը կայացրել է իր պատմական որոշումը…
Արտագաղթը ճգնաժամային չափեր կարող է ստանալ. Արմեն Սարգսյան
Մեր հիմնական օրակարգը երկու կարևոր բաղադրիչ պետք է ունենա՝ վստահություն և կանխատեսելիություն...
Արցախի Արաքսյան հովտում դեռ չեն լսվում հայ մանուկների զրնգուն ձայները. Զարուհի Փոստանջյանի շնորհավորանքը
Աշխարհասփյուռ հայության ազատագրական պայքարի, իղձերի տեսանելի ապացույց...
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում անցկացվել է ռազմական տեխնիկայի եւ սպառազինության ցուցահանդես (ֆոտո)
Միանշանակ է, որ առաջիկայում մեր բանակը համալրվելու է արդիականացված սպառազինությամբ եւ նոր զինտեխնիկայով...
Ամենաշատ