News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թավշյա հեղափոխության արժեքները համահայկական արժեքներ են, եւ այդ արժեքները շարունակաբար արմատավորվելու են ողջ հայության շրջանում՝ Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում: Այս մասին ասված է Արցախի Հանրապետության հռչակման օրվա առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Արցախի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ,

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության հռչակման օրվա առթիվ:

Այս օրը պատմական է բոլորիս՝ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի, համայն հայության համար. 28 տարի առաջ այս օրն Արցախը հռչակվեց Հանրապետություն, փաստացի անկախանալով Խորհրդային Ադրբեջանից եւ բռնեց անկախ պետականության կերտման ուղին: Այդ ուղին լի էր փորձություններով եւ հաջողություններով,  կորուստներով եւ ձեռքբերումներով, պատերազմներով եւ հաղթանակներով: Արցախյան ազատամարտը հայ ժողովրդի պատմության փայլուն էջերից է եւ մեր հավաքական հպարտության մարմնավորումը: Պատմական այդ օրվանից անցել է 28 տարի, եւ ազատ ու անկախ Արցախն այսօր կայացած քաղաքական եւ պատմական իրողություն է:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայ ժողովրդի հաղթանակների գրավականը մեր միասնությունն է, մեր միահամուռ ու անկոտրում կամքը՝ հանուն ազատության, հանուն անկախության, հանուն մեր ազգային ինքնության պահպանման ու զարգացման: Հենց այդպես են կերտվել մեր համազգային հաղթանակները:  Հենց այդպիսի համաժողովրդական միասնության մարմնացում էր նաեւ թավշյա հեղափոխությունը, որի հիմքում պայքարն էր հանուն ավելի ազատ, ժողովրդավար ու զարգացող հայրենիքի։ Թավշյա հեղափոխության արժեքները համահայկական արժեքներ են, եւ այդ արժեքները շարունակաբար արմատավորվելու են ողջ հայության շրջանում՝ Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում:

Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը մեր բոլորիս առաջնահերթությունն է: Արցախի ճակատագիրը գտնվում է ողջ հայության ուշադրության կենտրոնում, եւ մենք շարունակելու ենք ջանքերը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանության, խնդրի խաղաղ եւ արդարացի լուծման հասնելու ուղղությամբ։

Սիրելի՛ արցախցիներ,

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետության օրվա առթիվ։

Փա՛ռք ու պատիվ մեր հերոսներին, ովքեր կյանքը չխնայեցին եւ չեն խնայում հանուն Արցախի:

Փա՛ռք Արցախի հերոսական ժողովրդին:

Փա՛ռք միասնական եւ հաղթանակած հայ ժողովրդին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք մեծ ձեռքբերումներ ու կորուստներ ենք ունեցել․ Արցախի նախագահի ուղերձը
Սեպտեմբերի 2-ը կարևորագույն օր է մեր կյանքում: Երեսուն տարի առաջ Ստեփանակերտում գումարված՝ ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային…
Մենք այլևս համահայկական օրակարգի որևէ հարցում սխալվելու իրավունք չունենք․ ՀՀ նախագահ
Եվս մեկ անգամ խորին ցավակցություններս եմ հայտնում պատերազմում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին...
Ինձ համար պատերազմն անհավասար էր, որովհետև ուժեղը կռվում էր թույլի դեմ, և ուժեղը մենք էինք. Սերժ Սարգսյանի ուղերձը
Երեսուն տարի առաջ Արցախը կայացրել է իր պատմական որոշումը…
Արտագաղթը ճգնաժամային չափեր կարող է ստանալ. Արմեն Սարգսյան
Մեր հիմնական օրակարգը երկու կարևոր բաղադրիչ պետք է ունենա՝ վստահություն և կանխատեսելիություն...
Արցախի Արաքսյան հովտում դեռ չեն լսվում հայ մանուկների զրնգուն ձայները. Զարուհի Փոստանջյանի շնորհավորանքը
Աշխարհասփյուռ հայության ազատագրական պայքարի, իղձերի տեսանելի ապացույց...
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում անցկացվել է ռազմական տեխնիկայի եւ սպառազինության ցուցահանդես (ֆոտո)
Միանշանակ է, որ առաջիկայում մեր բանակը համալրվելու է արդիականացված սպառազինությամբ եւ նոր զինտեխնիկայով...
Ամենաշատ