News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Արցախի անկախությունն այսօր միանշանակ ավելի ամուր է, տարեցտարի ամրացվել են անկախության հիմքերն ու երաշխիքները: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Նրա խոսքով, Արցախի ազատությունն ու անկախությունը բազմաթիվ սերունդների նվիրական երազանքն է եղել եւ այդ երազանքն այսօր իրականություն է. «Մենք պետք է բոլոր ջանքերը դնենք, որ փայփայենք ձեռք բերվածը, կարողանանք ամրապնդել այն, կարողանանք հասցնել իր տրամաբանական, վերջնական հանգրվանին»:

Դիտարկմանը, որ Հայաստանի ԱԺ-ում կան վեճեր, անհամաձայնություններ, իսկ Արցախում թե իշխանությունը, թե ընդդիմությունը կողք-կողքի կանգնած են՝ հաշտ համերաշխ, Արարատ Միրզոյանն արձագանքեց. «Ինչպե՞ս կարող էր այլ կերպ լինել, չէ որ մենք խոսում ենք այն հիմնարար արժեքների, հիմնարար նպատակների մասին, որի համար մեր ժողովուրդը հավաքվել ու պետականություն է ստեղծել: Այստեղ չի կարող ընդդիմություն, իշխանություն, այստեղ տարակարծություններ չեն կարող լինել»:

Նա եւս մեկ անգամ ընդգծեց, որ որեւէ մեկը չի կարող սեպ խրել Հայաստանի եւ Արցախի միջեւ՝ անկախ նրանից, թե որտեղ ինչ քաղաքական իշխանություն կա. «Սա ժամանակից եւ առանձին խմբերի քաղաքական նեղ շահերից վեր մի բանի մասին է խոսքը: Ուղղակի տեսականորեն այդ սեպը հնարավոր չէ»:

Հարցին, թե ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել Հայաստանի ԱԺ-ն՝ Արցախի ինքնորոշման իրավունքը տարբեր ատյաններում ներկայացնելու համար, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Նախ պետք է շարունակենք պաշտպանել, բոլոր հնարավոր հարթակներում շեշտել արցախցիների ինքնորոշման իրավունքը: Ի վերջո, դա հիմնարար իրավունքներից է եւ աշխարհն այսօր, ի ուրախություն մեզ, գնում է դեպի առաջադիմություն, իսկ այդ առաջադիմության հիմնարար սկզբունքներից մեկը հենց մարդու իրավունքներն են: Ինքնորոշման իրավունքը եւս այդ հիմնարար իրավունքների շրջանակում է տեղավորվում: Շատ ճիշտ է, որ հայկական դիվանագիտությունը, մասնավորապես նաեւ խորհրդարանական դիվանագիտությունը բոլոր հնարավոր հարթակներն օգտագործի, որպեսզի հենց այս կոնտեքստում, այս ասպեկտով ներկայացվի խնդիրը: Որովհետեւ ի վերջո, որքան էլ մեր սրտերին մոտ է պատմական արդարության վերականգնման մասին խոսակցությունները, պետք է հասկանանք, որ աշխարհն այլ լեզվով է խոսում, աշխարհն իրավունքների լեզվով է խոսում եւ իհարկե, չմոռանանք նաեւ այդ իրավունքները  պաշտպանելու լեզվով է խոսում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք մեծ ձեռքբերումներ ու կորուստներ ենք ունեցել․ Արցախի նախագահի ուղերձը
Սեպտեմբերի 2-ը կարևորագույն օր է մեր կյանքում: Երեսուն տարի առաջ Ստեփանակերտում գումարված՝ ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային…
Մենք այլևս համահայկական օրակարգի որևէ հարցում սխալվելու իրավունք չունենք․ ՀՀ նախագահ
Եվս մեկ անգամ խորին ցավակցություններս եմ հայտնում պատերազմում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին...
Ինձ համար պատերազմն անհավասար էր, որովհետև ուժեղը կռվում էր թույլի դեմ, և ուժեղը մենք էինք. Սերժ Սարգսյանի ուղերձը
Երեսուն տարի առաջ Արցախը կայացրել է իր պատմական որոշումը…
Արտագաղթը ճգնաժամային չափեր կարող է ստանալ. Արմեն Սարգսյան
Մեր հիմնական օրակարգը երկու կարևոր բաղադրիչ պետք է ունենա՝ վստահություն և կանխատեսելիություն...
Արցախի Արաքսյան հովտում դեռ չեն լսվում հայ մանուկների զրնգուն ձայները. Զարուհի Փոստանջյանի շնորհավորանքը
Աշխարհասփյուռ հայության ազատագրական պայքարի, իղձերի տեսանելի ապացույց...
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում անցկացվել է ռազմական տեխնիկայի եւ սպառազինության ցուցահանդես (ֆոտո)
Միանշանակ է, որ առաջիկայում մեր բանակը համալրվելու է արդիականացված սպառազինությամբ եւ նոր զինտեխնիկայով...
Ամենաշատ