News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Հանուն Արցախի» համազգային շարժման անդամները շնորհավորում են՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակման 28-րդ տարեդարձի առթիվ: Շնորհավորանքը facebook-ի իր էջում տեղադրել է Արցախի հերոս, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ Վիտալի Բալասանյանը:

Շնորհավորական ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում ենք մեր նվիրական տոնի` Արցախի Հանրապետության անկախության հռչակման 28-րդ տարեդարձի առթիվ:

1991 թվականին Արցախում, Հայաստանում կամ Սփյուռքում դժվար էր հավատալ, որ շուտով՝ սեպտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղը հռչակելու է իր անկախությունը:

Այսօր՝ այդ պատմական թվականից 28 տարի անց, կարելի է ասել, որ ընտրվեց ճշգրիտ տարբերակը: Ճիշտ է, անցնող 28 տարիների ընթացքում աշխարհի որեւէ պետություն, այդ թվում անգամ Հայաստանը, չի ճանաչել Արցախի անկախությունը, սակայն դա չի նշանակում, որ հաշվարկը եղել է սխալ: Անկախության ճանապարհը լի է բազմաթիվ խոչընդոտներով ու խութերով, այդ ճանապարհը կարող է տասնամյակներ տեւել: Սակայն եթե ժողովուրդը հավատում է անկախության գաղափարին, ապա այն մի օր դառնում է իրականություն:

1991 թ. դեկտեմբերի 10-ին ԼՂՀ-ում տեղի ունեցավ հանրաքվե, արցախահայությունը բացարձակ մեծամասնությամբ անկախ պետություն կերտելուն «այո» ասաց:

Ճիշտ է, արցախյան շարժումն սկսվել էր Միացումի գաղափարով, սակայն իրողություններն ինչ-որ տեղ պարտադրեցին կատարել այլ ընտրություն, որը, տարիների հեռվից դատելով, կարելի է ասել՝ լավագույն ընտրությունն էր: Լիահույս ենք, որ մի օր գալու է Արցախի դե յուրե ճանաչման եւ Մայր Հայաստանին վերամիավորվելու օրը: Արցախի ազատագրումը մեր նորագույն պատմության ամենավառ էջերից է: Փայփայենք ու պահենք այն. հասնելու ենք մեր բաղձալի երազանքին՝ միացյալ եւ հզոր Հայաստանի կերտմանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք մեծ ձեռքբերումներ ու կորուստներ ենք ունեցել․ Արցախի նախագահի ուղերձը
Սեպտեմբերի 2-ը կարևորագույն օր է մեր կյանքում: Երեսուն տարի առաջ Ստեփանակերտում գումարված՝ ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային…
Մենք այլևս համահայկական օրակարգի որևէ հարցում սխալվելու իրավունք չունենք․ ՀՀ նախագահ
Եվս մեկ անգամ խորին ցավակցություններս եմ հայտնում պատերազմում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին...
Ինձ համար պատերազմն անհավասար էր, որովհետև ուժեղը կռվում էր թույլի դեմ, և ուժեղը մենք էինք. Սերժ Սարգսյանի ուղերձը
Երեսուն տարի առաջ Արցախը կայացրել է իր պատմական որոշումը…
Արտագաղթը ճգնաժամային չափեր կարող է ստանալ. Արմեն Սարգսյան
Մեր հիմնական օրակարգը երկու կարևոր բաղադրիչ պետք է ունենա՝ վստահություն և կանխատեսելիություն...
Արցախի Արաքսյան հովտում դեռ չեն լսվում հայ մանուկների զրնգուն ձայները. Զարուհի Փոստանջյանի շնորհավորանքը
Աշխարհասփյուռ հայության ազատագրական պայքարի, իղձերի տեսանելի ապացույց...
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում անցկացվել է ռազմական տեխնիկայի եւ սպառազինության ցուցահանդես (ֆոտո)
Միանշանակ է, որ առաջիկայում մեր բանակը համալրվելու է արդիականացված սպառազինությամբ եւ նոր զինտեխնիկայով...
Ամենաշատ